Tag Archives: Գավառ

Գավառի պետթատրոնի դերասանուհին հաղթել է «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշ Զանգիզորյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում։   Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  «Թատրոնի միջազգային օրվա» առթիվ  «Հայաստանի թատերական գործիչների միությունը» Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացրել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված Արմեն Ջիգարխանյանի հիշատակին: Ի թիվս մի շարք անվանակարգերի՝ «Թատերական միության» կողմից ...

Կարդալ ավելին »

Գավառի մանկատան զբոսայգում կառուցված շինությունների նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գլխավոր դատախազությունում 2022 թվականին, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող զբոսայգու տարածքից հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու, շենք շինությունների նկատմամբ կառուցապատողի օգտագործման և տիրապետման իրավունքը գրանցելու կադաստրային գործը: Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությունը: Գլխավոր դատախազությունից հայտնում ...

Կարդալ ավելին »

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Գավառի գեղարվեստի դպրոցը

Նոր ուսումնական տարում Գավառում իր գործունեությունը կծավալի գեղարվեստի դպրոցը, որտեղ աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին 2021 թվականից՝ հիմնանորոգման աշխատանքների իրականացման պատճառով։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, գեղարվեստի դպրոցի բացման արարողությանը մասնակցել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը համայնքի ղեկավարի տեղակալները և աշխատակազմի աշխատակիցներ, ավագանու անդամներ,  Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի դասախոս, «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ»-ի կերպարվեստի բաժնի մասնագետ, արտադպրոցական ուսումնական ...

Կարդալ ավելին »

Գավառի թիվ 3 դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել չարաշահումներ կատարելու համար

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հով­հաննես Թու­մանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել և իրականացվել են մի ...

Կարդալ ավելին »

Գավառում նշվել է Խաղողօրհնեքը

Օգոստոսի 13-ին Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում` Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ մատուցվել է  Սուրբ Պատարագ՝ ձեռամբ թեմի առաջնորդական տեղապահ  Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի և աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի։Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, քարոզախոսության ընթացքում Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը  մեկնել է օրվա տոնի խորհուրդը` մաղթելով ներկաներին Սուրբ Կույսի բարեխոսությամբ առաքինասեր և խոնարհ ընթացք:Պատարագի ավարտին Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կատարվել ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել են Մ-10-Գավառ հանրապետական նշանակության ճանապարհի նորոգման աշխատանքները

Հուլիսի առաջին օրերից ընթանում են Մ-10-Գավառ հանրապետական նշանակության 4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունը, շինարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում  է 202 միլիոն 262 հազար դրամ։ Ծրագրով նախատեսված է հին ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզում՝ 5 սանտիմետր շերտով եւ շուրջ 25 հազար քառակուսի ...

Կարդալ ավելին »

Գավառի նոր կանգառներում տեղադրվել են համայնքի պատմության և բնության հուշարձանները ցուցադրող վահանականեր

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բոլոր բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տեղադրված 15 կանգառներում  տեղադրվել են համայնքի տարածքում գտնվող բնության եւ պատմության հուշարձանները ցուցադրող  տեղեկատվական վահանակներ՝համապատասխան լուսանկարներով եւ տեքստով։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառ համայնքի կանգառների ձեռքբերման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է 89 միլիոն 100 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 ...

Կարդալ ավելին »
ajax-loader