Մեկնարկել են Մ-10-Գավառ հանրապետական նշանակության ճանապարհի նորոգման աշխատանքները

Հուլիսի առաջին օրերից ընթանում են Մ-10-Գավառ հանրապետական նշանակության 4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունը, շինարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում  է 202 միլիոն 262 հազար դրամ։

Ծրագրով նախատեսված է հին ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզում՝ 5 սանտիմետր շերտով եւ շուրջ 25 հազար քառակուսի մետր մակերեսով  նոր ասֆալտբետոնյա շերտի տեղադրում, որոշ հատվածներում՝ փոսային նորոգման  եւ հարթեցնող շերտի տեղադրման աշխատանքների իրականացում։ Նախատեսվում է նաեւ բետոնյա կարճասյուների տեղադրում եւ գծանշում։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։ Ճանապարհի միջին նորոգման աշխատանքները կավարտվեն 2023 թվականի սեպտեմբերին։

ajax-loader