Tag Archives: Հայաստան

Standard & Poor’s-ը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-»/«B» վարկանիշը` անփոփոխ թողնելով նաեւ «կայուն» հեռանկարը:ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ գործակալության կողմից վարկանիշի պահպանման հիմքում ընկած են երկրի տնտեսական բարձր աճի հեռանկարը, արտաքին ֆինանսավորման շարունակական հասանելիությունն ու խելամիտ մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, որն էլ օգնել է պահպանել երկրի մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունությունը վերջին ...

Կարդալ ավելին »

2024-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանում կառուցվում է 87 000 բնակարան

2024-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանում կառուցման տարբեր փուլերում է գտնվում առնվազն 87 000 բնակելի միավոր (բնակարան և բնակելի տուն), որից շուրջ 42 000-ը՝ նոր մեկնարկած: Այդ մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում։ Համեմատության համար 2023-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանում շինարարության ընթացքում է գտնվել շուրջ 55 000 բնակելի միավոր, որոնցից շուրջ 10 000-ը տարվա ընթացքում հանձնվել ...

Կարդալ ավելին »

Փարիզը Երևանին կփոխանցի արբանյակային տվյալներ. ինչ տեղեկություններ կպարունակեն դրանք

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Հայաստանի վարչապետի Փարիզ կատարած այցի ավարտին Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս երկրներում՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։ Փարիզը Երևանին կփոխանցի արբանյակային տվյալներ, որոնք տեղեկատվություն կպարունակեն Հայաստանի սահմանների պարագծով ռազմաքաղաքական իրավիճակի մասին։

Կարդալ ավելին »

2024թ. հունվարին Հայաստանում արտահանումն աճել է 2.1 անգամ

2024թ.-ի հունվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,145.7 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 78.8%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 277.5 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2024թ.-ի հունվարին Հայաստանն արտահանել է 934.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք ...

Կարդալ ավելին »

Փետրվարի 26-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված 100 է արձանագրվել․ ԱՆ

Հայաստանում 2024 թվականի  փետրվարի 26-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 100 է: Այս մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 100 դեպքից  72-ը երեխա է, 28-ը՝ մեծահասակ:  7 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 77-ը: Կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականին ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:

Կարդալ ավելին »

Խոշոր խափանում`Vivaro-ում (Սոֆթ Կոնստրակտ). ընկերությունը կիբերհարձակմա՞ն է ենթարկվել

Նախորդ տարի ՊԵԿ-ի կողմից 45 միլիոն դրամի չափով տուգանված «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունում օրերս համակարգչային խոշոր խափանում էր առաջացել։ «Առաջին լրատվական»-ը փորձել է պարզել՝ ի՞նչ խափանում է եղել «Սոֆթ կոնստակտ» ընկերությունում, ի՞նչ հետևանքներ են դրանք ունեցել Ընկերության աշխատանքի, ֆինանսական միջոցների վրա, արդյոք Ընկերությունը ֆինանսական կորուստներ է կրել, ունենալով տարածաշրջանում առաջատար ՏՏ և կիբեր անվտանգության ապահովման թիմ՝  ինչպե՞ս է հնարավոր եղել լայնածավալ ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու ԱՄԷ-ն կստորագրեն առևտրի և ներդրումների համաձայնագիր

Անցյալ տարի զարգացման կտրուկ լիցք ստացած Հայաստան-ԱՄԷ տնտեսական հարաբերություններն առաջիկայում կարող են նոր երանգ ստանալ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է երկու երկրների տնտեսական փոխգործակցությանը թարմ շունչ հաղորդելու ունակ առավել հեռանկարային ուղղությունները։ Նշվում է, որ հրապուրիչ է հատկապես զբոսաշրջության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգիայի, շինարարության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության և նորարարության բնագավառներում համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Այդ ոլորտներում համագործակցությունը խոստանում է ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիան պատրաստ է նաև տարբեր հեռահարության հրթիռներ տրամադրել Հայաստանին

 Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարեց, որ ոչ ոք չի կարող քննադատել Հայաստանին բանակի կարողությունները զարգացնելու համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշեց, որ Հայաստանն ու Ֆրանսիան շարունակելու են զարգացնել համագործակցությունը ռազմական ոլորտում։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Փարիզ կատարած այցի ժամանակ ստորագրել են Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերման փաստաթղթեր։ Նախարարը նշեց, որ Ֆրանսիայի կողմից  Հայաստանին ...

Կարդալ ավելին »

Հայաստան-Ֆրանսիա ռազմական գործակցությունը դրվել է հստակ պլանավորման հենքի վրա․ Պապիկյան

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նախարարը նշեց, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ քննարկումները անցան բովանդակային և գործնական մթնոլորտում։ «Մեր համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Հատկապես ...

Կարդալ ավելին »

Եվրոպական խորհրդարանը հաջորդ շաբաթ բանաձև կքննարկի Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ։ Բրյուսելում այդ մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը։ Նա հայտնել է, որ բանաձևը կքննարկվի հաջորդ շաբաթ՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում։ «Մենք բանաձևով առաջ ենք քաշում իրական վիզային գործողությունների ծրագիր, մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ և այլ կապերը սերտացնելու օրակարգը, որպեսզի Հայաստանի բնակիչներն էլ ...

Կարդալ ավելին »
ajax-loader