Փետրվարի 26-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված 100 է արձանագրվել․ ԱՆ

Հայաստանում 2024 թվականի  փետրվարի 26-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 100 է:

Այս մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 100 դեպքից  72-ը երեխա է, 28-ը՝ մեծահասակ:  7 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 77-ը:

Կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականին ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:

ajax-loader