2024թ. հունվարին Հայաստանում արտահանումն աճել է 2.1 անգամ

2024թ.-ի հունվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,145.7 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 78.8%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 277.5 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2024թ.-ի հունվարին Հայաստանն արտահանել է 934.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1,211.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 2.1 անգամ, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 61.4%։

ajax-loader