Tag Archives: Հայաստան

2018-ից Հայաստանում ստեղծվել է մոտ 183 հազար նոր աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան

2023 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գերազանցել ենք 730 հազար թիվն, ու պետք է արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ»,- ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ աշխատատեղերը կշարունակեն ստեղծվել։«Մենք հույս ունենք, որ ...

Կարդալ ավելին »

ՌԴ քաղաքացի հանդիսացող 24–ամյա կինը ՀՀ–ում զբաղվել է կավատությամբ․ նրա մասով նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է ՌԴ քաղաքացի հանդիսացող, 24–ամյա կնոջ կողմից կատարված կավատության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022–2023թթ․ հիշյալ 24–ամյա կինը, այլ անձանց հետ, խմբի կազմում, շահադիտական նպատակով տարբեր սեռական ծառայություններ մատուցող անձանց Հայաստանում ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել պետական սահմանին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հանդիպում կունենան երկու երկրների պետական սահմանին։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ գործակցության հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապով քննարկում է անցկացրել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏԿԵ նախարարությունը։ Նախարարը ողջունել է Ռաջ Կումար Սինգհին և ընդգծել, որ հատկապես վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններն արագ տեմպերով զարգանում են։  Նախարարը կարևորել է նաև օրերս Հայաստանի՝ Միջազգային արևային դաշինքին միանալու փաստը և ...

Կարդալ ավելին »

Մինչև տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կկազմի մոտ 2,4 միլիոն

Իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման եւ նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության, ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման եւ վերահսկողության միջոցների սահմանման անհրաժեշտությունից: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: ԱԺ հաղորդագրության համաձայն՝ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զբոսաշրջության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարկ է նշել, որ ...

Կարդալ ավելին »

Դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ներհոսքը կրճատվում է․ ԿԲ

Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2023 թվականի 9 ամիսներին նվազել է մինչև 1.3 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 1.7 մլրդ դոլարից։ Ինչպես վկայում են ԿԲ տվյալները, այս ցուցանիշի տարեկան դինամիկան կտրուկ ծավալվել է 2,6 անգամ աճից դեպի 23 տոկոս անկում։ Ծավալների նվազումը պայմանավորված է դրամական փոխանցումների ներհոսքի դինամիկայի վատթարացմամբ ՝ պահպանելով արտահոսքի բարձր մակարդակը: Մասնավորապես, փոխանցումների ներհոսքի գծով արգելակվել է ...

Կարդալ ավելին »

Հայաստանում գործարկվել են Ozon պատվերների տրամադրման առաջին կետերը

Ozon-ը շարունակում է զարգացնել լոգիստիկ ցանցը Հայաստանում. գործարկվել են պատվերների տրամադրման բրենդավորված կետեր: Ozon-ից հայտնել են, որ առաջին կետերն իրենց աշխատանքը սկսել են Երեւանում, եւս 50 կետ կբացվի երկրի ութ քաղաքում: Մինչեւ տարեվերջ ընկերությունը նախատեսում է առնվազն կրկնապատկել ցանցը: Մարքեթփլեյսը նաեւ ընդլայնել է համագործակցությունը «ՀայՓոստ» փոստի ազգային օպերատորի հետ. այսուհետ հաճախորդները կարող են ընտրել ապրանքների առաքում ավելի քան 750 փոստային ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական զեկույցը

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական կտրվածքով ամփոփագիրը, ըստ որի՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը սեպտեմբերին դանդաղել է՝ հասնելով 5.3%-ի, որն օգոստոսին 10.9% էր: Զեկույցում նշվում է, որ սա հիմնականում պայմանավորված է ծառայությունների ոլորտի կտրուկ անկմամբ: «Հոկտեմբերին գնաճը կայունացել է՝ կազմելով 0.1%, ինչը սեպտեմբերին դարձել է 0.1% գնաճի: Դրա պատճառով միջին գնաճը նվազել է՝ հասնելով 2.5%-ի, ինչը բավական ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը քննարկել է ՏԿԵ նախարարության նախագիծը

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՏԿԵ նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ միության տեսակետները։ Նախագիծն առնչվում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելուն։ Քննարկում անցկացնելու նպատակը պետական սեկտորի հետ գործակցելով ընդերքը շահահագործելու բարելավմանն ուղղված օրենսդրական նախագծերի համատեղ մշակումն է։ Հանդիպման ավարտին որոշվել է հնչած կարծիքները գրավոր տրամադրել միությանը, ի մի բերել և ներկայացնել ՀՀ տարածքային ...

Կարդալ ավելին »

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակ Yan Girls-ը հանդես կգա 8-րդը

«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ  «Yan Girls»  խումբը «Do It My Way» երգով ելույթ կունենա ութերորդը: Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 26-ին ֆրանսիական Նիցցա քաղաքում: Մրցույթը կմեկնարկի Իսպանիայի պատվիրակի ելույթով: Այն կեզրափակի Նիդերլանդների պատվիրակը: Մրցույթին մասնակցելու համար Հայաստանի պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում: Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան «Yan Girls» խումբը ստեղծել են ...

Կարդալ ավելին »
ajax-loader