ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ Ameria Management Advisory, Modex Consulting ընկերությունները և միջազգային փորձագետ Անդրեաս Կլասենը մշակել են Հայաստանի արտահանման ռազմավարական ծրագիր, որով մոլիբդենն ընդգրկվել է առաջատար ապրանքատեսակների ցանկում: Այդ մասին ասվում է Modex ընկերության հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ առաջիկա տարիներին սպասվում են առանձին գործողություններ, որոնք թույլ կտան Հայաստանին ամրապնդել իր դիրքերը մոլիբդեն արտադրողների «համաշխարհային քարտեզի» վրա: Ժամանակակից արդյունաբերության մեջ մոլիբդենը ...
Կարդալ ավելին »Tag Archives: ռազմավարություն
Կայացել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման 2024-2030թթ. ռազմավարություն» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը
Ս.թ. հունիսի 14-ին տեղի ունեցավ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման 2024-2030թթ․ ռազամավարությունը» թեմայով ամփոփիչ աշխատաժողովը։ Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարար տեղակալ Արա Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։ Միջոցառմանը ներկա էին նաև ոլորտի կարգավորմամբ զբաղվող պետական գերատեսչությունների, գիտական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ շրջակա միջավայրի նախարար տեղակալ ...
Կարդալ ավելին »Ճապոնիան կանաչ էներգիայի զարգացման ռազմավարություն կմշակի
Ճապոնիայի կառավարությունը մինչև 2040 թվականը կմշակի կանաչ էներգիայի զարգացման ռազմավարություն, որը կնվազեցնի ածխաթթու գազի արտանետումները՝ չնայած էներգիայի սպառման 35-50%-ով կանխատեսվող աճին: Ըստ Nikkei թերթի՝ համապատասխան հրամանը տվել է վարչապետը: Զուգահեռաբար Ճապոնիայի կառավարությունը մտադիր է խրախուսել արդյունաբերական զարգացումը՝ ներառյալ էներգատար ձեռնարկությունների ստեղծումը, ինչպիսիք են կիսահաղորդչային գործարանները: Բացի այդ, իշխանությունները մտադիր են նպաստել մի քանի արդյունաբերական ոլորտների, այդ թվում՝ պողպատի, ածխաթթու գազի ...
Կարդալ ավելին »ԲՏԱ նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները: Նշվել է, որ նախարարությունն այժմ կարևոր փաստաթղթերի՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության և ԲՏ ու ՏՏ ոլորտների խթանմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման փուլում է, որոնք ամփոփելու են Հայաստանի տեխնոլոգիական ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հաստատեց աղետների ռիսկի կառավարման 2023-2030-ի ռազմավարությունը
Կառավարությունը հաստատեց աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է անվտանգ և դիմակայուն պետություն ունենալու և համապատասխան ստանդարտներ ապահովելու հրամայականից։ Նշեմ, որ բնածին վտանգների տեսանկյունից Հայաստանի տարածքի 100 տոկոսը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4.1 տոկոսը՝ սողանքների, 30 տոկոսը՝ սելավների և ջրհեղեղների և այլն։ ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության ռազմավարություն. դրական և բացասական կողմերը (տեսանյութ)
Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է կառավարության՝ վերջերս ընդունած հանքարդյունաբերության մասին ռազմավարությանը՝ ներկայացնելով փաստաթղթում ամրագրված դրույթների դրական և բացասական կողմերը։ Ստորև ներկայացնում ենք Հ1-ի տեսանյութը՝ ոլորտին առնչվող մասնագետների գնահատմամբ։
Կարդալ ավելին »Գյումրիի զարգացման ռազմավարություն կմշակվի․ աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Մհեր Գրիգորյանը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի որոշմամբ կստեղծվի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի զարգացման ռազմավարության մշակման նպատակով աշխատանքային խումբ։ Այս մասին տեղեկացանք e-gov.am կայքէջից։ Աշխատանքային խմբի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության ռազմավարության ընդունումը դրական է, բայց ուշացած․ Վարդան Ջհանյան
ՀՀ կառավարությունը 2023թ. մայիսի 11-ի որոշմամբ հաստատեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների պլանը՝ մինչեւ 2035 թվականը: Ռազմավարության ընդունման, ներառված դրույթների, բացթողումների և հասարակական կազմակերպությունների դժգոհությունների մասին Banks.am-ը զրուցել է Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ: -Պարոն Ջհանյան, սա Հայաստանի առաջին ռազմավարությունն է, որ վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին։ ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը կներկայացվի կառավարության հաստատմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 6-ինկառավարությունում քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը: Կառավարությունից հայտնում են, որ ռազմավարության նպատակներն են երկրաբանական միասնական թվային տեղեկատվական շտեմարանների ստեղծումն ու վարումը, ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացումը, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների եւ մոտեցումների կիրառումը: «Կարեւորվել է հանքերի ապօրինի շահագործման դեմ հետեւողական պայքարն ու այդ նպատակով հստակ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, պոչամբարների ...
Կարդալ ավելին »Թարմացվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը
Հայաստանը թարմացնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը: Այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր ելույթում՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին: «Թմրամոլությունն ու ընդհանրապես կախվածությունների հետ կապված խնդիրն իսկապես աշխարհի բոլոր երկրների օրակարգում ավելի ու ավելի լուրջ տեղ է ...
Կարդալ ավելին »