Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը կներկայացվի կառավարության հաստատմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 6-ինկառավարությունում քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը:

Կառավարությունից հայտնում են, որ ռազմավարության նպատակներն են երկրաբանական միասնական թվային տեղեկատվական շտեմարանների ստեղծումն ու վարումը, ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացումը, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների եւ մոտեցումների կիրառումը:

«Կարեւորվել է հանքերի ապօրինի շահագործման դեմ հետեւողական պայքարն ու այդ նպատակով հստակ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, պոչամբարների արդյունավետ կառավարումը: Վարչապետը հանձնարարել է քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները հաշվի առնելով՝ լրամշակել ռազմավարության նախագիծը եւ այն ներկայացնել կառավարության հաստատմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

ajax-loader