Երեկ գրեթե ողջ օրվա ընթացքում Արցախում չեն գործել META կազմակերպության հավելվածները (Facebook, Instagram, Messenger, WhatsApp): Ըստ բջջային օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի՝ խնդիրը տեխնիկական է եղել։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ այս պահին հավելվածներն աշխատում են․ «Չեմ կարող հստակ ասել, թե ինչն է պատճառ հանդիսացել, բայց այս պահին խնդիրը լուծված է, խնդիրը, կարծես թե, տեխնիկական է եղել»,- ...
Կարդալ ավելին »Tag Archives: Արցախ
Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և նռնականետ
Ադրբեջանի ԶՈւ-ն մայիսի 18-ին շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Այդ մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից: Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից՝ Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 19-ի ...
Կարդալ ավելին »116 թանգարան Հայաստանից և Արցախից միացել է «Թանգարանների գիշեր» միջոցառումներին
«Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2023 թվականին միացել է 116 թանգարան Հայաստանից և Արցախից: Թանգարանները մայիսի 18-ից 20-ը բազմաբնույթ նախաձեռնություններով են նշելու տոնը՝ այցելուներին հնարավորություն տալով վերարժևորել պատմությունն ու մշակույթը: Այդ մասին մայիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, հիշեցրեց, որ Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է ...
Կարդալ ավելին »Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 17-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումները և համարժեք միջոցների ձեռնարկման հարցը: Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները: Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգության և ...
Կարդալ ավելին »Ծանր վիճակում 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել են ՀՀ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողների հետ միասին, մայիսի 16-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը ...
Կարդալ ավելին »Արցախից ՀՀ բուժառուների տեղափոխելու համար աշխատանքներ են տարվում. նախարար
Թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ, թե միջազգային բոլոր հարթակներում աշխատանքներ են տարվում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու պայմաններում հնարավոր դարձնելու Արցախից Հայաստան ծանր վիճակում գտնվող բուժառուների տեղափոխումը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այս պահին իրականացվում է կոնսիլիումային բժշկական օգնության տրամադրում: Մեր բժիշկները կապի մեջ են, մենք էլ Արցախի առողջապահության նախարարության հետ ինտենսիվ աշխատում ...
Կարդալ ավելին »Օ-դը-Ֆրանսը սատարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը
Օ-դը-Ֆրանսի շրջանային խորհուրդը սատարում է Արցախի ժողովրդի իրավունքների և մասնավորապես, ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը: Երևանում Արցախի ներկայացուցչությունում այս մասին համատեղ հայտարարություն ստորագրեցին Օ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանը և Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը: Լուսանկարները՝ Հայկ ԲադալյանիՖրանսիայից ժամանած պաշտոնյաները միջազգային հանրությանը կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի վարչակարգի դեմ, քանի դեռ Բաքուն հրաժարվում է կատարել Լաչինի միջանցքով մարդկանց ...
Կարդալ ավելին »Սպասվում է անձրևոտ շաբաթ․ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հայաստանի տարածքում ապրիլի 19-ի ցերեկը, 17-18-ին առանձին շրջաններում, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այդ մասին տեղեկացնոuմ է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ «Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վրկ, 19-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի 5-7 աստիճանով»,- ասվում ...
Կարդալ ավելին »Հայտնի են դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ անվճար երթևեկության օրերը
Հայտնի են դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ անվճար երթևեկության օրերը: Այս մասին նշված է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հաղորդագրությունում։ «Հարգելի ՛ հայրենակիցներԱպրիլի 17-ից սկսած՝ յուրաքանչյուր կիրակի, ժամը 08:30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու ՀԱԵ Արցախի թեմի նախաձեռնած ամենշաբաթյա ուխտագնացությանը, գրանցվելու համար ...
Կարդալ ավելին »Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը 25 մլն դրամ է է նվիրաբերել Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի և Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջև կնքվել է պայմանագիր՝ ըստ որի, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին է նվիրաբերում 25 միլիոն դրամ գումար: Արցախպրեսս-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում են Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից՝ մանրամասնելով, որ պայմանագրի համաձայն՝ ԱՀ ԳԳԱ հիմնադրամը, նվիրաբերված գումարն ամբողջությամբ ուղղելու է ցանքաշրջանառության ծրագրի խթանմանն ու զարգացմանը: ...
Կարդալ ավելին »