Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և նռնականետ

Ադրբեջանի ԶՈւ-ն մայիսի 18-ին շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Այդ մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից:

Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից՝ Կաշենի հանքավայրի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Մայիսի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

ajax-loader