Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 17-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումները և համարժեք միջոցների ձեռնարկման հարցը:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները:

Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգության և բնակչության կենսագործունեության ապահովմանը:

ajax-loader