Սպասվում է անձրևոտ շաբաթ․ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հայաստանի տարածքում ապրիլի 19-ի ցերեկը, 17-18-ին առանձին շրջաններում, 20-21-ին  շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այդ մասին տեղեկացնոuմ է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վրկ, 19-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի 5-7 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Screenshot_5(9).png (141 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 20-21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Screenshot_4(13).png (17 KB)
ajax-loader