Tag Archives: Արցախ

ԿԽՄԿ-ի միջոցով 11 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 11 բուժառու Արցախից Հայաստան է տեղափոխվել՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։«Օգոստոսի 18-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Մյուրիշենի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժը օգոստոսի 18- ին ժամը 09:20-ի սահմաններում Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկանում է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից; «Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը»,- ասված է հաղորդագրության մեջ: Օգոստոսի 17- ին ադրբեջանական զինուժը ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը և այլ երկրներ բախվում են աճող ճնշման՝ անելու ավելին՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը․ Axios-ի անդրադարձը

ԱՄՆ-ը և այլ երկրներ բախվում են աճող ճնշման՝ անելու ավելին՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շրջափակումը, որտեղ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի՝ վերջերս հրապարակված եզրակացության համաձայն, էթնիկ հայերը ցեղասպանություն են բախվում: Օկամպոն այժմ հրատապ պահանջներ է ներկայացնում միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԱՄՆ-ին, որ միջամտեն: Որպես Ցեղասպանության մասին կոնվենցիայի ստորագրող՝ ԱՄՆ-ը պարտավոր է գործել, ասել է Օկամպոն Axios-ին։ Սա կոչ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում կրակել է գյուղատնտեսությամբ զբաղված քաղաքացու ուղղությամբ

Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում օգոստոսի 15-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն: Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ քաղաքացին չի տուժել, վնասվել է միայն կոմբայնը։ Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ...

Կարդալ ավելին »

Արցախում դասագրքերի ներկրման հարցը դեռ անորոշ է. ԿԳՄՍ փոխնախարար

Մենք ունենալու ենք նախորդ տարվա ծրագիրը եւ, պարզապես, ելնելով իրավիճակից, որոշ դպրոցներում պետք է ցուցաբերենք լոկալ մոտեցումներ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հարցազրույցի ժամանակ ասել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը: «Ելնելով տեղանքից, դպրոցից, տեղափոխության հետ կապված խնդիրներից՝ որոշ բաներ փոխվելու են, միանշանակ: Դասագրքերի, գրենական պիտույքների խնդիրներ դեռ կան: Պայուսակների հարցում խնդրի լուծումն իր վրա է վերցրել «Հայ ...

Կարդալ ավելին »

Արցախում 12-ամսյա գնաճը կազմել է ավելի քան 20 տոկոս

Արցախի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը /2023 թվականի հուլիսը 2022 թվականի հուլիսի նկատմամբ/ կազմել է 20,8 տոկոս, իսկ ընթացիկ տարվա հունիս ամսվա նկատմամբ հուլիսին գրանցվել է 9,8 տոկոս գնաճ: Այդ մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ Արցախի դիտարկվող բոլոր քաղաքներում 2023 թվականի հուլիսին նախորդ ամսվա համեմատ սպառողական գներն աճել են 7,6-10,3 տոկոսով: Նշված ժամանակահատվածում Ստեփանակերտում գներն աճել են ...

Կարդալ ավելին »

Արցախում բնակչության բնական աճն ավելացել է 18,8 տոկոսով

Արցախում բնական աճը ընթացիկ տարվա յոթ ամսվա տվյալներով 18,8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշին:  Այդ մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ չնայած 2023 թվականի 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը նվազել է 7,9 տոկոսով, իսկ մահվան դեպքերը՝ 23, 6 տոկոսով, այնուամենայնիվ, բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 25 տոկոսով նվազել է ...

Կարդալ ավելին »

Քիմ Քարդաշյանն ու Էրիկ Էսրայելյանը՝ Արցախին նվիրված Օկամպոյի զեկույցի մասին

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը «Ինստագրամ»-ի իրենց պաշտոնական էջերում հրապարակել են Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցը՝ հորդորելով տարածել այն: «Լուիս Մորենո Օկամպոն Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն է: Նա պնդում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է համարել ցեղասպանություն ...

Կարդալ ավելին »

Արցախում հավաքագրված եկամուտները թերակատարվել են 54.6%-ով

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում նախնական տվյալներով Արցախի պետական բյուջե է մուտքագրվել 16,4 մլրդ դրամ հարկային եկամուտ և տուրքեր, որը պլանավորված 26,0 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 63.1% կամ պակաս 9,6 մլրդ դրամով: Արցախի պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ հուլիս ամսում հավաքագրված եկամուտները պլանային առաջադրանքի համեմատ թերակատարվել են 54.6%-ով կամ պակաս է հավաքագրվել 2,5 մլրդ դրամ: Նշվում է, ...

Կարդալ ավելին »

Արցախին հատկացված հումանիտար օգնությունը մեկ շաբաթ է՝ չի մոտենում իր վերջնակետին

Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը և թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որտեղ հումանիտար լուրջ ճգնաժամ է՝ Ադրբեջանի կողմից միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով։  Լրագրողների հետ զրույցում Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում ձևավորված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշեց, որ հուլիսի 26ից մինչ օրս հումանիտար ուղեբեռն տեղից չի շարժվել և որևէ կերպ չի մոտեցել իր վերջնանպատակին:  «Ցավով պետք է արձանագրեմ, որ հումանիտար ուղեբեռն արդեն վեցերորդ օրն է որևէ կերպ չի մոտեցել իր վերջնանպատակին: Դրա նպատակը բարդ հումանիտար իրավիճակում գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավիճակը որևէ կերպ մեղմելն է: Լեռնային Ղարաբաղում այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ժողովուրդն ինչ զրկանքների միջով է անցնում՝ պայմանավորված գրեթե 8 ամիս տևող ճգնաժամով: Ականատես ենք լինում նաև հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների, հղի կանանց, տարբեր քրոնիկ հիվանդություններով տառապող և հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված տարբեր միջադեպերի, որոնք ուղիղ հետևանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինբաբար փակման: Մինչդեռ այս բեռնատարներում գտնվող սնունդը, առաջին անհարաժեշտության իրերը, դեղորայքը կարող են կյանքեր փրկել կամ առնվազն մեղմել այն իրավիճակը, որն այժմ տիրում է Լեռնային Ղարաբաղում»,- նշեց նա: Սարգսյանը հույս հայտնեց, որ մարդասիրական նախաձեռնությունը կհասնի իր վերջնանպատակին և հումանիտար ուղեբեռներն օր առաջ կտեղափոխվեն Լեռնային Ղարաբաղ:

Կարդալ ավելին »
ajax-loader