Ադրբեջանական զինուժը օգոստոսի 18- ին ժամը 09:20-ի սահմաններում Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկանում է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից;
«Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 17- ին ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում 2 անգամ՝ տարբեր ժամերի, հրաձգային զենքից կրակ է բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: