Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհի Արարատի hատվածը նորոգվել է

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհահատվածի Արարատ համայնքի տարածքում գտնվող 12,2 կմ հատվածը հիմնանորոգվել է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:

Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 192,5 մլն դրամ:

Ընդհանուր առմամբ, 2018-2022 թվականների ընթացքում Արարատի մարզում հիմնանորոգվել է 94 կմ ճանապարհ:

2023-ի ընթացքում նախատեսվում է մարզում հիմնանորոգել 52 կմ ճանապարհ:

ajax-loader