Tag Archives: Գորիս

ՔՈԱՖ Սմարթ կենտրոն՝ Գորիսում․ 6000 երիտասարդ կներգրավվի տարբեր ծրագրերում

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Գորիսում կառուցելու է ՔՈԱՖ Սմարթ կենտրոն: Ծրագրի պատասխանատուները Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին և համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացրել են ծրագրի բովանդակությունը, սպասվելիք գործողությունները: ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի կառուցման համար համայնքն արդեն հողատարածք է տրամադրել ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ։ Կենտրոնը կունենա կրթական, մշակութային, մարզական, նաև գյուղատնտեսական ու սոցիալ-ձեռնարկատիրական բաղադրիչներ: Ավելի քան 6000 երեխա ու երիտասարդ հնարավորություն կունենան ներգրավվել ամենատարբեր կրթական ծրագրերում՝ ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ աշխատակազմը Գորիսում և Վայքում հավաքագրում է բռնի տեղահանվածների բարձրացրած խնդիրները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբերը շարունակում են աշխատանքը Գորիսի և Վայքի հաշվառման կենտրոններում։ Ինչպես տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, պաշտպանի ներկայացուցիչները տեղում իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։ Ուսումնասիրվում են կացարանով ապահովման, հաշվառման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված ...

Կարդալ ավելին »

Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող բոլոր նրանք, ովքեր Կոռնիձոր հասնելուց հետո ցանկություն են հայտնում ճանապարհը չշարունակել, տեղի իշխանություններն ընդունում և տեղավորում են Գորիսում: Այդ մասին տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Այստեղ գնահատվում են նրանց կարիքները: Նրանք, ովքեր բժշկական օգնության կամ որևէ այլ ծառայության կարիք են ունենում՝ տեղում դա կազմակերպվում է, մինչև իրենց կարիքները գնահատվեն և դրա արդյունքում համապատասխան օժանդակություն ստանան: Նրանք, ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիական հումանիտար բեռը պահեստավորվել է Գորիսում և շրջակա համայնքներում

Ֆրանսիայի մի շարք քաղաքների և շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված հումանիտար ապրանքները պահեստավորվել են Գորիսի և շրջակա համայնքների պահեստներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ունեն պիտանելիության և պահպանման ժամկետների հետ կապված որոշակի հատուկ պահանջներ։ Այդ մասին հայտնել է կառավարության ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ «Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի մի շարք քաղաքներ և շրջաններ՝ ի աջակցություն և համերաշխություն Լեռնային ...

Կարդալ ավելին »

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհի Արարատի hատվածը նորոգվել է

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհահատվածի Արարատ համայնքի տարածքում գտնվող 12,2 կմ հատվածը հիմնանորոգվել է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 192,5 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 2018-2022 թվականների ընթացքում Արարատի մարզում հիմնանորոգվել է 94 կմ ճանապարհ: 2023-ի ընթացքում նախատեսվում է մարզում հիմնանորոգել 52 կմ ճանապարհ:

Կարդալ ավելին »
ajax-loader