Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց 482 մլն 600 հազար դրամ ուղղել ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերին երեք հիմնական ուղղություններով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով որոշումը նշեց, որ նախագծով նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը: Նախարարը տեղեկացրեց, որ այս որոշմամբ համապատասխան միջոցներ կհատկացվեն ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
Կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի քսան համայնքի 30 սուբվենցիոն ծրագրի համար
ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի ութ մարզպետների աշխատակազմերին՝ քսան համայնքների երեսուն սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 22-ին գումարված նիստում: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով նախագիծը, շեշտեց՝ Արագածոտնի մարզի երկու ծրագրի համար նախատեսվում է տրամադրել 42 մլն դրամ, Արմավիրի մարզի երկու ծրագրի համար՝ 12,5 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 307 մլն դրամ, ...
Կարդալ ավելին »Մինչև տարեվերջ ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների հարաբերակցությունը կգերազանցի երկու տարվա ցուցանիշները
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաըտարարել է, որ այս տարի արդեն գրանցվել են ներդրումների զգալի հոսքեր ԱՄԷ-ից դեպի ՀՀ: Չնշելով կոնկրետ գումարները՝ նա նշել է, որ ներդրումների ծավալը 20 տոկոսի կտրուկ աճ է գրանցել։ «Եվ մենք կարծում ենք, որ մինչեւ տարեվերջ ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ- ի նկատմամբ կգերազանցի այն ծավալները, որոնք գրանցվել են 2021 եւ 2022 թվականներին», – ընդգծել է նախարարը: ...
Կարդալ ավելին »Սուբվենցիոն ծրագրով կլուծվի Ստեփանավանի մի շարք բնակավայրերի ջեռուցման հարցը. ՏԿԵՆ
Ստեփանավան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները լայն թափով շարունակվում են: Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Պետություն-համայնք ներդրմամբ իրականացվում են Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի վերանորոգման աշխատանքները՝ 212.791.958 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից 50 %-ը հատկացրել է պետությունը, 50 %-ը՝ համայնքը: Արված է աշխատանքների 40 %-ը: Այս ծրագրով կլուծվի նաև մշակույթի պալատի կարևոր խնդիրներից մեկը՝ ջեռուցման հարցը: Ջեռուցման ...
Կարդալ ավելին »ԿԲ-ն նոր վիճակագրական ցուցանիշներ կհրապարակի
ՀՀ կենտրոնական բանկը որոշել է իր պաշտոնական կայքում հրապարակել նոր վիճակագրական ցուցանիշներ։ «Նոր ցուցանիշների հրապարակումը նպատակ է հետապնդում հասարակությանը տրամադրել ՀՀ տնտեսության վերաբերյալ ավելի համապարփակ տեղեկատվություն, որը ներառում է դրամավարկային, ֆինանսական հատվածի և ֆինանսական կայունության վիճակագրության, ինչպես նաև արտաքին և իրական հատվածների վիճակագրությունների մասով մի շարք նոր ցուցանիշներ», – ասված է ԿԲ հաղորդագրության մեջ: Մասնավորապես, առաջին անգամ հրապարակվում են ՀՀ ...
Կարդալ ավելին »Աշխարհում բուժաշխատողների խիստ կարիք կա, իսկ Հայաստանն ունի կրթված աշխատուժ. ԱՄԷ պատվիրակության ղեկավար
Հայաստանը գեղեցիկ հնարավորությունների երկիր է իր հյուրընկալությամբ, մշակույթով, պատմությամբ։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայ-էմիրաթական բիզնես ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Ն․Գ. Աբդուլլահ ԱլՄազրուին։ «Ինչպես ԱՄԷ-ն, այնպես էլ էմիրաթական ամբողջ մասնավոր հատվածը հետաքրքրված է հաջողակ համագործակցությամբ հաջողակ գործընկերների հետ եւ այդ տեսանկյունից Հայաստանը մեզ շատ հետաքրքիր է, որովհետեւ ՀՀ տնտեսությունը գրանցում ...
Կարդալ ավելին »Մոտ 22 մլրդ դրամի ներդրում․ կառավարությունը 6 ընկերությունների ազատեց մաքսատուրքից
Կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՊԱԿ ՊԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «ՊԱԿ ՊԵՆ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել տարբեր տեսակի և նշանակության ինքնակպչուն ժապավենների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2015թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 15 մլն դրամի կապիտալ ներդրում և 773 մլն դրամի ներդրում ...
Կարդալ ավելին »Ստորագրվել է Տնտեսական գործակցության հարցերով հայ-իրաքյան հանձնաժողովի արձանագրությունը
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում սեպտեմբերի 12-13-ին կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստը։ Հանձնաժողովի՝ հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իրաքյան կողմինը՝ ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալքին: «Մեր նպատակն է նիստի ընթացքում Իրաքի գործընկերների հետ մտքեր փոխանակել առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, թվայնացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների շուրջ՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու համար», – ...
Կարդալ ավելին »ԿԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 7,2 տոկոսի
Կենտրոնական բանկն այս տարվա համար բարձրացրել է տնտեսական աճի իր կանխատեսումը՝ հասցնելով 7.2 տոկոսի: Այդ մասին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում: «Մենք շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը, նախկինում կանխատեսվող 6.9-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս՝ հիմնականում պայմանավորված ծառայություների և շինարարության ոլորտների բարձր աճով»,-ասաց Գալստյանը:
Կարդալ ավելին »Գեղարքունիքում ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը
Գեղարքունիքի մարզում 2023 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, մարզի համայնքներում այս տարի բերքի տակ եղած 21 հազար 675 հեկտար հացահատիկային մշակաբույսերի արտերից հնձվել է շուրջ 21 հազար 50 հեկտարը։ Մնացած 625 հեկտար հացահատիկի բերքահավաքը կավարտվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Աշնանացան ցորենի արտերի մեկ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ