Սուբվենցիոն ծրագրով կլուծվի Ստեփանավանի մի շարք բնակավայրերի ջեռուցման հարցը. ՏԿԵՆ

Ստեփանավան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները լայն թափով շարունակվում են: Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Պետություն-համայնք ներդրմամբ իրականացվում են Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի վերանորոգման աշխատանքները՝ 212.791.958 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից 50 %-ը հատկացրել է պետությունը, 50 %-ը՝ համայնքը: Արված է աշխատանքների 40 %-ը: Այս ծրագրով կլուծվի նաև մշակույթի պալատի կարևոր խնդիրներից մեկը՝ ջեռուցման հարցը:

Ջեռուցման հարց կլուծի նաև սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Ստեփանավան համայնքի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերում և Ստեփանավան համայնքի 4-րդ միկրոշրջան թաղամասում իրականացվող գազաֆիկացումը:

Ծրագրի արժեքը կազմել է 495.495.764 ՀՀ դրամ, որից 40 % ներդրել է համայնքը, 60 % պետությունը: Մինչ այժմ աշխատանքներն իրականացվել են 45 %-ով:

Այս տարի ձմեռն ավելի տաք կդիմավորեն ռումինական թվով 3՝ 2, 16 և 22 շենքերի բնակիչները: Այստեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ռիսկերի նվազեցում՝ջերմամեկոււսացվում են շենքերի պատերը, վերանորոգվում են տանիքները, շքամուտքերը, փոխվում են մուտքի դռները:

Ծրագրի արժեքն է 218.769.436 ՀՀ դրամ, որից 45 %-ը պետության ներդրումն է, 26 %՝ համայնք, 5%՝ բնակիչ և 24 %՝ ՄԱԶԾ: Սուբվենցիոն այս ծրագրերի ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ:

ajax-loader