Մոտ 22 մլրդ դրամի ներդրում․ կառավարությունը 6 ընկերությունների ազատեց մաքսատուրքից

Կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՊԱԿ ՊԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

 «ՊԱԿ ՊԵՆ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել տարբեր տեսակի և նշանակության ինքնակպչուն ժապավենների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2015թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 15 մլն դրամի կապիտալ ներդրում և 773 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ մինչև 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 773 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 48․6 մլնդրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՍԱՐԱՆԻՍՏ» ՍՊԸ-ին:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1989թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 340 մլն դրամի ներդրում ապակու հալման վառարանի վերակառուցման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2024 թվականի ավարտը նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 335․9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 43․4 մլն դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «Վ․Ա․Շ․ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«Վ․Ա․Շ․ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներըև քարշակները նախատեսվում են օգտագործել ցինկապատ մետաղական տանիքի ծածկերի, ջրահեռացման համակարգերի և համալրող այլ աքսեսուրաների, եվրոդուռ-լուսամուտների և գիպսակարտոնի պրոֆիլների արտադրության և վերջնական արտադրանքի տեղափոխման (արտահանման) համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 797 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ մինչև 200-250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է797 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53 մլն դրամ։

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԳՌՕՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել լվացող և մաքրող միջոցների («Նաշ Սադ» ապրանքային նշանի ներքո) արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2002թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 870 մլն դրամի ներդրում հումքի և 200 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 38 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է870մլնդրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 55․5 մլն դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ-ին:

 «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ»-ի կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել պողպատե ամրանների և պողպատե աղացագնդերի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1998թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 20 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում, որից 955 մլն դրամը հաստոցների ձեռքբերման համար, իսկ մնացած մասը վերջինիս տեղակայման աշխատանքների իրականացման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 93 նոր աշխատատեղ՝ մինչև 360 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 955 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 95․5 մլն դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՍՈԼԱՐ-5» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ՍՈԼԱՐ-5»-ը կառուցել է 5 ՄՎտ հզորությամբ արևային կայան Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում, որը մի շարք ուղղություններով դրական ազդեցություն է ունեցել Հայաստանում տնտեսական, բնապահպանական, էներգետիկ և ռազմավարական զարգացման համար։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։

Ծրագրի շրջանակներում փաստացի արդեն իսկ իրականացվել է 1․5 մլրդ դրամի կապիտալ ներդրում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ևս 60․6 մլն դրամի ներդրում հավելվածում ներկայացված ապրանքների ձեռքբերման համար:

Ներդրումային ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 60․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4․8 մլն դրամ:

ajax-loader