Տնտեսություն

Քննարկվել է Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմի ներգրավվելու հնարավորությունը

Հնդկաստանում գտնվող նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկվել է Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմի ներգրավվելու հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր։ Գլոբալ ծովային ...

Կարդալ ավելին »

Վաղաշենում մեկնարկել է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցումը

եղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն սկսվել և ընթանում են ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վաղաշենի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 130 միլիոն 472 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն արտոնություն տվեց վարդի ժամանակակից ջերմոց կառուցող ընկերությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՌՈԶԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՌՈԶԳՈԼԴ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր՝13826 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել բարձր բերքատվություն ապահովող տարբեր տեսակի վարդեր։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ՌԴ, իսկ մնացած մասը իրացնել ...

Կարդալ ավելին »

Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 10,3 տոկոսով

Հայաստան նավթամթերքի ներմուծումը 2023թ․ առաջին կիսամյակում աճել է տարեկան 10,3% – ով՝ կազմելով 257,6 հազար տոննա։ Ընդ որում, մաքսային արժեքը կրճատվել է 10%-ով ՝ մինչև 228.3 մլն դոլար։ Այդ մասին են վկայում Հայաստանի մաքսային ծառայության տվյալները։ Հաշվետու ժամանակահատվածում նավթամթերքը, հիմնականում, ներմուծվել է Ռուսաստանից (74,3%), Իրանից (8,8%), Հունաստանից (8,5%), Թուրքիայից (4%), Վրաստանից (2,4%), Կորեայի Հանրապետությունից (0,4%), Ռումինիայից (0,3%), ինչպես նաև Նիդերլանդներից, ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու ԵՄ-ն վերացնում են տեխնիկական խոչընդոտներն առևտրում

Բրյուսելից Հայաստան է ժամանել պատվիրակություն՝ Երևանում անցկացնելու ՀՀ-ԵՄ առևտրային կոմիտեի նիստ: Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նա ընդգծել է, որ միջոցառումը ամենամյա բնույթ է կրում և անցյալ տարի տեղի է ունեցել Բելգիայում: Կոմիտեի շրջանակում, նրա խոսքով, կողմերը կքննարկեն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին և մասնավոր հատվածի համար համաձայնագրի շրջանակներում բացվող հնարավորություններին վերաբերող ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն կաջակցի հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշման ներդրմանը

ԵՄ-ն կաջակցի հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշման համար որակի ստանդարտների ներդրմանը։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը։ Նա հիշեցրել է, որ «կոնյակ» և «շամպայն» անվանումները կկիրառվեն այն ոգելից խմիչքների նկատմամբ, որոնք արտադրվում են Ֆրանսիայի համապատասխան շրջաններում: «Այս ոլորտում բոլորին է հայտնի, որ կան որոշակի խնդիրներ։ Մենք ավելի վաղ ստորագրել ենք համաձայնագիր, որով պարտավորվել ենք ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը պետբյուջեից 647 միլիոն 100,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 647 միլիոն 100,3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների սուբվենցիոն ծրագրերի իրականացման  համար։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, նշված գումարից 30 միլիոն 531,6 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար։ 32 միլիոն ...

Կարդալ ավելին »

Աստղաձորում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Աստղաձորի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 114 միլիոն 44 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարների կառուցում Աստղաձորի թիվ ...

Կարդալ ավելին »

Ատոմակայանը մինչև 2026-ն աշխատելու լիցենզիա ունի․ փոխվել են համակարգեր և սարքեր

Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այս պահին մինչև 2026-ն աշխատելու արտոնագիր ունի,  կիրականացվեն մի շարք աշխատանքներ՝ այն երկարաձգելու ուղղությամբ: Այդ մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Հարցին՝ ՄԱԳԱՏԷ-ին ուղղված Թուրքիայի՝ Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջի վերաբերյալ, նա նշել է, որ որքան էլ ատոմակայանը իսկապես շատ բարդ ենթակառուցվածք է, էներգետիկ կարևոր ենթակայան, բայց ատոմակայանի հետ կապված գործընթացները բավականին պարզ ու ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրո վարկ կտրամադրի ՀՀ կենտրոնական բանկին

Եվրոպական միության (ԵՄ) վարկային խումբ հանդիսացող Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) €70 միլիոնին համարժեք վարկ կտրամադրի Հայաստանի կենտրոնական բանկին (ԿԲ): ԿԲ-ից հայտնել են, որ վարկը տրամադրվում է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) եւ միջին կապիտալիզացիայի կազմակերպությունների հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին մեծացնելու նպատակով։ Այս նախաձեռնությունը ԵՆԲ-ի Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագրի մի մասն է, որն աջակցություն է ստանում Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից ...

Կարդալ ավելին »
ajax-loader