Վաղաշենում մեկնարկել է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցումը

եղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն սկսվել և ընթանում են ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վաղաշենի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 130 միլիոն 472 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցում Վաղաշենի 1-ին խճուղու 2-ր փողոցի 8-րդ և 3-րդ փողոցի 6-րդ փակուղիներում՝ 2447 մետր երկարությամբ, մետաղական և երկաթբետոնե կիսախողովակներով։ Ծրագրի իրականացման արդյունքում Վաղաշենի 30 հեկտար տնամերձ հողամասերում տնտեսությունների ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ և ժամանակին։

2023 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացվել են մոտ 15 տոկոսով։ Շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։

Շինարարությունն իրականացնում է «ՎՄՎ ՔՈՄՓՆԻ» ՍՊԸ-ն։

ajax-loader