Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 10,3 տոկոսով

Հայաստան նավթամթերքի ներմուծումը 2023թ․ առաջին կիսամյակում աճել է տարեկան 10,3% – ով՝ կազմելով 257,6 հազար տոննա։ Ընդ որում, մաքսային արժեքը կրճատվել է 10%-ով ՝ մինչև 228.3 մլն դոլար։ Այդ մասին են վկայում Հայաստանի մաքսային ծառայության տվյալները։

Հաշվետու ժամանակահատվածում նավթամթերքը, հիմնականում, ներմուծվել է Ռուսաստանից (74,3%), Իրանից (8,8%), Հունաստանից (8,5%), Թուրքիայից (4%), Վրաստանից (2,4%), Կորեայի Հանրապետությունից (0,4%), Ռումինիայից (0,3%), ինչպես նաև Նիդերլանդներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, Ֆինլանդիայից, Բելառուսից, Բելգիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Լիտվայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Իսրայելից, Սերբիայից, Չինաստանից, Շվեդիայից, Ալբանիայից, Ավստրիայից, Բուլղարիայից:

Միաժամանակ, 4,3 անգամ աճել են նավթամթերքի արտահանման ծավալները՝ հասնելով 290,3 տոննայի՝ մաքսային արժեքի 6,7 անգամ աճի դեպքում՝ մինչեւ 1,6 մլն դոլար։

Նավթամթերքի արտահանման հիմնական ծավալը բաժին է ընկել ՌԴ-ին (52,3%), Իրանին (24,3%), Իրաքին (23,5%), ինչպես նաև Վրաստանին և Գերմանիային

ajax-loader