Կառավարությունը հավանություն է տվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մշակած արդար առևտրի ապահովմանն ուղղվածօրենսդրական բարեփոխումների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է կարգավորել փոքր և միջին տնտեսավարողների և խոշոր առևտրային ցանցերի միջև մատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքների ձեռքբերման հարաբերություններում բացահայտված համատարած բնույթ կրող մի շարք խնդիրներ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Մասնավորապես մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարումները, պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելը, ապրանքներն ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
Գեղարքունիքում հավաքվել է 47 հազար 600 տոննա հացահատիկի բերք
Գեղարքունիքի մարզում արդեն ամփոփվել են 2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար հացահատիկի բերքահավաքի նախնական արդյունքները։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ մարտին Պետրոսյանը, մարզի տնտեսություններում 12642 հեկտար աշնանացան ցորենի ցանքերից ստացվել է շուրջ 31600 տոննա համախառն բերք, 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 25 ցենտներ՝ նախորդ տարվա 16 ցենտների դիմաց: Առանձին ֆերմերային տնտեսություններ 1 հեկտարից ...
Կարդալ ավելին »ԱՊՀ երկրները կշարունակեն գործակցել պարենային անվտանգության ոլորտում
ԱՊՀ երկրների ներկայացուցիչները հայտնել են իրենց հանձնառությունը սերտ համագործակցությանը՝ ապահովելու պարենային անվտանգություն միավորման տարածքում։ Այդ մասին ասված է պարենային անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով Աստանայում անցկացված ԱՊՀ նախարարական խորհրդաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեում։ «Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ստորագրվել է կոմյունիկե, որտեղ կողմերը հաստատել են սերտ փոխգործակցությանը և համագործակցությանը իրենց հանձնառությունն՝ ԱՊՀ երկրներում պարենային անվտանգության ապահովման համար», – ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է Ղազախստանի գյուղատնտեսության ...
Կարդալ ավելին »Քննարկվել է Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմի ներգրավվելու հնարավորությունը
Հնդկաստանում գտնվող նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկվել է Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմի ներգրավվելու հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր։ Գլոբալ ծովային ...
Կարդալ ավելին »Վաղաշենում մեկնարկել է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցումը
եղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն սկսվել և ընթանում են ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վաղաշենի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 130 միլիոն 472 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված ...
Կարդալ ավելին »Կառավարությունն արտոնություն տվեց վարդի ժամանակակից ջերմոց կառուցող ընկերությանը
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՌՈԶԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՌՈԶԳՈԼԴ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր՝13826 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել բարձր բերքատվություն ապահովող տարբեր տեսակի վարդեր։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ՌԴ, իսկ մնացած մասը իրացնել ...
Կարդալ ավելին »Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 10,3 տոկոսով
Հայաստան նավթամթերքի ներմուծումը 2023թ․ առաջին կիսամյակում աճել է տարեկան 10,3% – ով՝ կազմելով 257,6 հազար տոննա։ Ընդ որում, մաքսային արժեքը կրճատվել է 10%-ով ՝ մինչև 228.3 մլն դոլար։ Այդ մասին են վկայում Հայաստանի մաքսային ծառայության տվյալները։ Հաշվետու ժամանակահատվածում նավթամթերքը, հիմնականում, ներմուծվել է Ռուսաստանից (74,3%), Իրանից (8,8%), Հունաստանից (8,5%), Թուրքիայից (4%), Վրաստանից (2,4%), Կորեայի Հանրապետությունից (0,4%), Ռումինիայից (0,3%), ինչպես նաև Նիդերլանդներից, ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու ԵՄ-ն վերացնում են տեխնիկական խոչընդոտներն առևտրում
Բրյուսելից Հայաստան է ժամանել պատվիրակություն՝ Երևանում անցկացնելու ՀՀ-ԵՄ առևտրային կոմիտեի նիստ: Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նա ընդգծել է, որ միջոցառումը ամենամյա բնույթ է կրում և անցյալ տարի տեղի է ունեցել Բելգիայում: Կոմիտեի շրջանակում, նրա խոսքով, կողմերը կքննարկեն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին և մասնավոր հատվածի համար համաձայնագրի շրջանակներում բացվող հնարավորություններին վերաբերող ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն կաջակցի հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշման ներդրմանը
ԵՄ-ն կաջակցի հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշման համար որակի ստանդարտների ներդրմանը։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը։ Նա հիշեցրել է, որ «կոնյակ» և «շամպայն» անվանումները կկիրառվեն այն ոգելից խմիչքների նկատմամբ, որոնք արտադրվում են Ֆրանսիայի համապատասխան շրջաններում: «Այս ոլորտում բոլորին է հայտնի, որ կան որոշակի խնդիրներ։ Մենք ավելի վաղ ստորագրել ենք համաձայնագիր, որով պարտավորվել ենք ...
Կարդալ ավելին »Կառավարությունը պետբյուջեից 647 միլիոն 100,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար
ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 647 միլիոն 100,3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, նշված գումարից 30 միլիոն 531,6 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար։ 32 միլիոն ...
Կարդալ ավելին »