Relax

Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքն աճել են 31%-ով

Ամբողջովին էլեկտրական և պլագին հիբրիդային մեքենաների համաշխարհային վաճառքները 2023թ. աճել են 31%-ով՝ նախորդ տարվա 60%-ի դիմաց։ Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Rho Motion հետազոտական ​​ընկերության տվյալները։ «Աճի տեմպերը դանդաղում են, բայց սա այն է, ինչ պետք է ակնկալել աճող շուկաներում: Անհնար է ամեն տարի կրկնապատկել վաճառքը»,- ասում է Rho Motion-ի վերլուծաբան Չարլզ Լեսթերը: Նա նաև հավելեց, որ ...

Կարդալ ավելին »

Չինաստանն ավտոմեքենաների խոշորագույն արտահանողն է աշխարհում

Չինաստանը 2023 թվականին 4,91 միլիոն ավտոմեքենա է մատակարարել այլ երկրներ, ինչը նրան թույլ է տվել առաջին անգամ դառնալ խոշորագույն արտահանողն աշխարհում: Այդ մասին հայտնել է ՉԺՀ արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը գերատեսչության՝ տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։ «Ավտոմեքենաների արտահանումը հասել է 4,91 միլիոն միավորի, դա 57,9 %-ով ավելի է, քան նախանցյալ տարի: Չինաստանն առաջին անգամ զբաղեցրել է առաջին տեղն աշխարհում», ...

Կարդալ ավելին »

Եվս 10 տարի, և կհայտնվի աշխարհի առաջին տրիլիոնատերը․ Oxfam

Oxfam միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ առաջիկա տասը տարվա ընթացքում աշխարհում կարող է ի հայտ գալ առաջին տրիլիոնատերը։ Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ ընկերությունից հայտարարել են, որ 2020-ից ի վեր աշխարհի հինգ ամենահարուստ մարդկանց՝ Իլոն Մասկի, Բեռնար Առնոյի և նրա ընտանիքի, Ջեֆ Բեզոսի, Լարի Էլիսոնի և Ուորեն Բաֆեթի կարողություններն աճել են 114%-ով: Oxfam-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ամիթաբ Բեհարի ...

Կարդալ ավելին »

Mezzo-ն ցուցադրում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները

Ֆրանսիական հեղինակավոր «Mezzo» հեռուստաալիքի հետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում մինչև 2024 թվականի փետրվարի 1-ին «Mezzo»-ի եթերում ցուցադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների տեսագրություններ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը: «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ իր առաքելությանը, արտասահմանյան լսարանին է ներկայացնում հայ կոմպոզիտորական արվեստը։ Համերգների ծրագրերում կհնչեն Արամ Խաչատրյանի, Ավետ Տերտերյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Առնո Բաբաջանյանի, ...

Կարդալ ավելին »

Emmy 75․ ովքեր են հաղթողները (լուսանկարներ)

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Emmy հեռուստատեսային մրցանակաբաշխության 75-րդ արարողությունը, հաղորդում են տարբեր ԶԼՄ-ներ: «Ժառանգները» սերիալը, ինչպես և 2022 թվականին, պարգևին արժանացել է որպես լավագույն դրամատիկական սերիալ։ Կիրան Կալկինը և Սառա Սնուքը, որոնք նկարահանվել են սերիալում, «Էմմի» են ստացել լավագույն գլխավոր դերերի համար, իսկ Մեթյու Մաքֆեդյենը՝ երկրորդ պլանի լավագույն դերի համար։ Բացի այդ, դրամատիկական սերիալի լավագույն ռեժիսուրայի համար մրցանակն ստացել ...

Կարդալ ավելին »

Միջազգային արբիտրաժի հեղինակավոր GAR ամսագիրը՝ Հայաստանի AMCA-ի մասին

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) գործունեությանն ու զարգացումներին իր հերթական համարում անդրադարձել է Միջազգային արբիտրաժի ոլորտում ամենահեղինակավոր և առաջատար GAR (Global Arbitration Review) ամսագիրը։ Ամսագիրն առանձնակի կարևորությամբ շեշտել է AMCA-ի արբիտրաժային կանոնների ընդունումը, որը տեղի էր ունեցել Կենտրոնի բացումից ընդամենն ամիսներ անց՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ին։ Հոդվածում նշվում է՝ AMCA-ի կանոնները մշակվել են Կենտրոնի Արբիտրաժային խորհրդի աջակցությամբ, որի գործառույթները նման ...

Կարդալ ավելին »

Հայուհին՝ Oscar-ի գլխավոր տնօրեն

Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան Թենի Մելիդոնյանին նշանակել է «Օսկարի» գլխավոր տնօրեն, որը նորաստեղծ պաշտոն է։ Այդ մասին հայտարարել է Ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերը։ Նոր պաշտոնում Թենի Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, տաղանդների հետ կապերը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը, ինչպես փոխանցում է Hollywood Reporter-ը՝ այդ մասին նշել է Քրամերը։ Մելիդոնյանը սերտորեն կաշխատի «Օսկարի» պրոդյուսերների և ...

Կարդալ ավելին »

Toyota Motor-ը վերսկսում է մեքենաների արտադրությունը

Հունվարի 8-ից ճապոնական հեղինակավոր Toyota Motor-ը երկրում վերսկսում է ավտոմեքենաների արտադրությունը, որը դադարեցվել էր Ամանորի առթիվ՝ չնայած երկրի կենտրոնական հատվածում շարունակվող երկրաշարժերի հետևանքով առաջացած մատակարարման շղթաների որոշակի խափանումներին: Այդ մասին հայտնում է ավտոարտադրողը: Սկզբում Toyota-ն խոստովանել է, որ հունվարի 8-ին հնարավոր չի լինի վերականգնել արտադրությունը երկրի ձեռնարկություններում, քանի որ երկրաշարժերը վնաս են հասցրել մատակարարներին։ Սակայն աղետի գոտուց դուրս գտնվող պահեստների ...

Կարդալ ավելին »

Տիեզերական տոնածառ՝ NASA-ից․ տեսանյութ

NASA-ն ցուցադրել է տիեզերական տոնածառի նոր լուսանկարներ։ Շողշողացող տոնածառի և շողշողացող ձնագնդի նմանվող աստղերի կույտերը փայլում են Չանդրա ռենտգենյան աստղադիտարանի և Հաբլ տիեզերական աստղադիտակի նոր դիտարկումներում: NGC 2264-ը, որը գտնվում է Երկրից մոտ 2500 լուսատարի հեռավորության վրա, կոչվում է նաև «Սուրբ Ծննդյան ծառերի կլաստեր». Երիտասարդ աստղերի այս խումբը, որը շրջապատված է միգամածության գազային ամպով, հիշեցնում է տիեզերական մշտադալար՝ զարդարված առկայծող ...

Կարդալ ավելին »
ajax-loader