Mezzo-ն ցուցադրում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները

Ֆրանսիական հեղինակավոր «Mezzo» հեռուստաալիքի հետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում մինչև 2024 թվականի փետրվարի 1-ին «Mezzo»-ի եթերում ցուցադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների տեսագրություններ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ իր առաքելությանը, արտասահմանյան լսարանին է ներկայացնում հայ կոմպոզիտորական արվեստը։ Համերգների ծրագրերում կհնչեն Արամ Խաչատրյանի, Ավետ Տերտերյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կշարունակի ցուցադրվել նաև «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի ու ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Mezzo» հեռուստաալիքի  նկարահանած փաստագրական ֆիլմը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին (ֆիլմի պրեմիերան «Mezzo»-ի եթերում կայացել է 2023 թվականի դեկտեմբերին)։

Համերգները և ֆիլմը հնարավոր է դիտել՝ հետևելով կայքում տեղադրված ժամանակացույցին․ https://www.mezzo.tv/en/Khachaturian-12378 ։

ajax-loader