Relax

Ինչ անուններ են ամենաշատը տալիս նորածիններին Հայաստանում

Հայաստանում նախորդ տարի նորածիններին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները:   Այդ մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Հայաստանում 2023 թվականին ծնվել է 17 հազար 213 աղջիկ, 19 հազար  52 տղա: Աղջիկներին ամենաշատը տրված անունների տասնյակում են, ըստ հերթականության, Նարե (747), Արփի, Մարիա, Լյուսի, Մանե, Մարի, Եվա, Լուսե, Անգելինա, Աննա անունները: Տղաներին ամենաշատը տրված անունների տասնյակն է՝ Դավիթ ...

Կարդալ ավելին »

4-օր․ Դոմինիկյան Հանրապետությունը կրճատել է աշխատանքային շաբաթը

Դոմինիկյան Հանրապետության աշխատանքի նախարարությունը գործարկել է աշխատանքային շաբաթվա կրճատման փորձնական ծրագիր, որի շրջանակներում նպատակ ունի կրճատել քաղաքացիների աշխատանքային ժամերը շաբաթական 44 ժամից մինչև 36 ժամ: Այդ մասին հայտնում է Pagina 12 թերթը, փոխանցում է ТАСС-ը։ Ծրագիրը տևում է վեց ամիս։ Այս ժամանակահատվածում կամավոր միացած ընկերությունները կկարողանան գնահատել աշխատաժամանակի կրճատման ազդեցությունն աշխատանքի արտադրողականության վրա: Նշվում է, որ երեք ամսվա ընթացքում աշխատողները ...

Կարդալ ավելին »

«Գրեմմի 2024»․ Թեյլոր Սվիֆթը ռեկորդ է սահմանել, Բիլլի Այլիշը հաղթել է «Տարվա լավագույն երգ» անվանակարգում

Լոս Անջելեսում «Գրեմմի» 66-րդ մրցանակաբաշխության ժամանակ ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթն արժանացել է «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակին՝ դառնալով առաջինը, որին այս հեղինակավոր մրցանակը բաժին է հասնում չորրորդ անգամ։ Մրցանակը շնորհվել է «Midnights» ալբոմին։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նախկինում նա հավասարվել էր Սթիվի Ուանդերին, Փոլ Սայմոնին և Ֆրենկ Սինատրային՝ «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթելով երեք անգամ։ Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը հաղթել է ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանցի միլիարդատերերի ունեցվածքն ավելացել է 7,95 միլիարդ դոլարով․ Bloomberg

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն այս տարվա սկզբից ավելացել է 7.953 միլիարդ դոլարով: Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Severstal-ի գլխավոր բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը վաստակել է 2,14 միլիարդ դոլար, նրա կարողությունը կազմում է 23 միլիարդ դոլար: Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինի կարողությունն աճել է 1,35 միլիարդ դոլարով: Նրա ունեցվածքը գնահատվում է 25,3 միլիարդ դոլար: Միաժամանակ Lukoil-ի հիմնադիր Վագիթ Ալեքպերովը վաստակել է ...

Կարդալ ավելին »

TikTok VS YouTube. փորձարկվում են 30 րոպեանոց վերբեռնումներ

TikTok-ն ընդլայնում է իր հնարավորությունները՝ փորձարկելով 30 րոպեանոց տեսանյութերի վերբեռնումները, ինչը զգալի շեղում է իր կարճ ձևի բովանդակության արմատներից: Ի սկզբանե հայտնի իր կարճ տեսանյութերով՝ TikTok-ն աստիճանաբար որդեգրեց ավելի երկար բովանդակության ձևաչափերը: Այս քայլը, որը նկատել է սոցիալական մեդիայի խորհրդատու Մեթ Նավարան Մեծ Բրիտանիայում հավելվածի iOS բետա տարբերակում, ազդարարում է պլատֆորմի բովանդակության լանդշաֆտի հնարավոր փոփոխությունը: Թեև TikTok-ը պաշտոնապես չի մեկնաբանել ...

Կարդալ ավելին »

Անգլիայի ազգային բալետը մայիսին հանդես կգա Հայաստանում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ջանքերով տարածաշրջանում առաջին անգամ հանդես կգա Անգլիայի ազգային բալետը։ Հյուրընկալող երկիրը Հայասատանն է: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց՝ ելույթները նախատեսվում են մայիսի 10, 11-ին: Արվեստասերները Անգլիայի ազգային բալետի կատարմամբ հնարավորություն կունենան վայելելու աշխարհահռչակ «Ժիզել» բալետային ներկայացումը Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ավելի վաղ Անգլիայի ազգային բալետի տնօրինության հրավերով ...

Կարդալ ավելին »

BMW․ ցուցադրվել է էլեկտրական i5 Touring-ը

Ունիվերսալ BMW i5 Touring-ը ցուցադրվել է տեսանյութով և լրտեսական կադրերով։ Մի քանի պորտալներ տարածել են ապագա ունիվերսալ BMW i5 Touring-ի մասին նորությունները, որի պրեմիերան տեղի կունենա այս տարվա գարնանը։ Ինչպես նշում է Motor.ru-ն, BMW-ի հինգերորդ սերիան, որը սկիզբ է առել անցյալ դարի 70-ականների սկզբին, 2023 թվականի գարնանը մուտք է գործել իր ութերորդ սերունդ (G60): Այդ ժամանակ ցուցադրվել է «լիցքավորված» էլեկտրական ...

Կարդալ ավելին »

«Երևան»․ Վիրաբ Վիրաբյանի սիրո խոստովանությունը մեր քաղաքին՝ Սիրո տոնին

Սիրո տոների առթիվ մի յուրօրինակ սիրո արտահայտություն ռուսաստանաբնակ հայտնի երգիչ Վիրաբ Վիրաբյանի կողմից՝ ամբողջ հայության օրրան Երևանին։ Երգը մի առանձնահատուկ ձոն է մեր հայրենիքի մայրաքաղաքին՝ հնամենի Երևանին։ Երգի պրիեմերան ընտրվել է հատկանշական՝ Սիրո բարեխոսության տոնի օրը, քանի որ այն արտահայտում է հայի անմնացորդ սերն ու նվիրվածությունը մայրաքաղաք Երևանին։ Վիրաբ Վիրաբյանը բազմաթիվ միջազգային փառատոնների մասնակից է, այդ թվում՝ ռուսական հայտնի «Голос» ...

Կարդալ ավելին »

Bentley-ով առյուծին զբոսանքի տանելու համար ձերբակալվել է կենդանու տերը

 Թաիլանդում ձերբակալել են կնոջը, որի առյուծին Պատայա քաղաքում զբոսանքի էին հանել բաց տանիքով Bentley մեքենայով։ Այդ մասին հաղորդում է BBC-ին։ Առյուծի զբոսանքի տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում։ Կենդանին պատկանում է մի կնոջ, սակայն մեքենան վարել է շրիլանկացի մի տղամարդ, որը տեղի ունեցածից հետո լքել է երկիրը։ Թաիլանդում առյուծ ունենալն օրենքով արգելված չէ, սակայն այն պետք է պաշտոնապես գրանցված լինի։ ...

Կարդալ ավելին »

SpaceX-ը ՄՏԿ է ուղարկել զբոսաշրջիկներ տիեզերանավ

SpaceX-ը Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) է ուղարկել Crew Dragon տիեզերանավը, որում կան նաև տիեզերական զբոսաշրջիկներ։ Տիեզերանավում է գտնվում նաև առաջին թուրք տիեզերագնացը: Արձակումը տեղի է ունեցել Axiom Mission 3 (Ax-3) ծրագրի շրջանակում:Տիեզերանավը արձակվել է Falcon 9 հրթիռի միջոցով Ֆլորիդայում տեղակայված Քենեդիի անվան արձակման համալիրից: Ըստ SpaceX-ի տարածած հաղորդագրության՝ ուղեծրային լաբորատորիայում գտնվելու ընթացքում անձնակազմը պետք է «անցկացնի ավելի քան 30 գիտական ​​փորձ՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader