Relax

Մոտ 52 միլիոն դոլար․ Ferrari 250 GTO-ն աշխարհի ամենաթանկ մեքենան է

RM Sotheby’s աճուրդի տունը հայտարարել է 1962 թվականի հազվագյուտ Ferrari 250 GTO 330 LM մոդելի սակարկությունների ավարտի մասին։ Մեքենայի վերջնական արժեքը կազմել է ռեկորդային $51 705 000՝ ներառյալ բոլոր միջնորդավճարները: Դա մեքենան դարձրեց ամենաթանկը բաց աճուրդների պատմության մեջ: Մեքենայի այս օրինակը ստեղծվել է հատուկ դիմացկունության մրցավազքերին մասնակցելու համար: Այս մեքենայի առաջին մրցույթը եղել է 1962թ. Նյուրբուրգրինգի 1000 կիլոմետր մրցավազքը, որտեղ ...

Կարդալ ավելին »

Xiaomi-ով՝ Xiaomi-ում․ սմարթֆոն և էլեկտրաքար

Էլեկտրական սարքավորումներ, մասնավորապես, սմարթֆոններ արտադրող չինական հսկա Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին էլեկտրամեքենան, որն անվանվել է SU7։ Մեքենան կատրադրվի ավտոմեքենաշինական Beijing Automotive Industry Holding (BAIC) կոնցեռնի կողմից։ Մեքենայի չափերն են՝ 4997 × 1963 × 1455 մմ։ Անվային հիմքի չափը 3000 մմ է։ Աիվների տրամագիծը կարող է լինել 19 կամ 20 դույմ։ Մեքենան լիաքարշակ է, հզորությունը 673 ձիաուժ է։ Էլեկտրամեքենայի քաշը ...

Կարդալ ավելին »

139,364 մլն դոլար․ վաճառվել է Պիկասոյի «Ժամացույցով կինը» նկարը

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Ժամացույցով կինը» նկարը 139,364 մլն դոլարով վաճառվել է աճուրդում: Այս մասին հայտնել է Sotheby’s աճուրդային տունը, սակայն գնորդի անունը չի հաղորդվել: Կտավին պատկերված է Պիկասոյի սիրուհի Մարի Թերեզ Վալտերը`ձեռքի ժամացույցով։ Պիկասոյի ստեղծագործությունների հետազոտող Լիդիա Գասմանը ենթադրում է, որ ժամացույցը հատուկ նշանակություն է ունեցել նկարչի համար, և որ այն խորհրդանշում է «ժամանակի ընթացքում մարող սեր»։ 1966-ին «Ժամացույցով ...

Կարդալ ավելին »

Driver Experience․ վարորդներն այս Porsche-ն կվարեն ինտուիտիվ

Նոյեմբերի 24-ին հանրությանը ներկայացվելիք նոր սերնդի մոդելում Porsche Panamera-ն համալրված կլինի Porsche Driver Experience կառավարման հայեցակարգով, որն առաջին անգամ ներկայացվել է Taycan մոդելում: Այն ներառում է ամբողջապես թվային դիսփլեյ, անհատականացման տարբերակների լայն շրջանակ եւ ինտուիտիվ կառավարում: Կոնցեպտի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մեքենա վարելուն վերաբերող կառավարման բոլոր տարրերը խմբավորված են մեկ տեղում՝ անմիջապես ղեկի շուրջը: Այսպիսով, վարորդը կարող է բոլոր ...

Կարդալ ավելին »

Tesla-ն բյուջետային էլեկտրաքարեր կարտադրի Գերմանիայում

Ամերիկյան Tesla ընկերությունը մտադիր է բյուջետային էլեկտրամոբիլներ արտադրել Բեռլինի մոտ գտնվող իր գործարանում։ Մեքենայի արժեքը կկազմի մոտ 25 հազար եվրո (մոտ 26.8 հազար դոլար)։ Reuters գործակալության զրուցակիցը չի հստակեցրել մեքենաների արտադրության մեկնարկի ժամկետները. Tesla-ն հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը: Հարցումների համաձայն՝ էլեկտրական մեքենաների բարձր արժեքը Եվրոպայում և ԱՄՆ-ում այս տեխնոլոգիայի տարածումը սահմանափակող գործոններից մեկն է։ Այսպես, JATO Dynamics հետազոտական ​​ընկերության տվյալներով, ...

Կարդալ ավելին »

Նա դա արեց․ Մասկի Grok-ը՝ մարտահրավեր ChatGPT-ին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ներկայացրել է իր սեփական արհեստական բանականության բոտը, որը մարտահրավեր կնետի ChatGPT-ին։ Ձեռնարկատերը հայտարարել է, որ իր բոտի նախատիպը գերազանցում է ChatGPT 3,5-ին մի քանի ցուցանիշներով։ Այս մասին հաղորդում է Time-ը։ Ծրագիրը կոչվում է Grok և Մասկի xAI ընկերության առաջին արտադրանքն է։ Այն այժմ թեստավորվում է ամերիկացի սահմանափակ թվով օգտատերերի կողմից։ Grok-ը մշակվում է Մասկին պատկանող X ...

Կարդալ ավելին »

250 000 դոլար․ Golden Concept-ը ներկայացրել է Apple-ի ադամանդապատ աքսեսուարներ

Շվեդական Golden Concept ընկերությունը ներկայացրել է Apple-ի հատուկ սարքերի նոր բացառիկ հավաքածու «միլիարդատերերի համար»։ Հավաքածուն, որը կոչվում է Billionaire’s Gadgets (Միլիարդատերերի սարքեր – անգլ․), գնահատվում է 250,000 դոլար: Հավաքածուն բաղկացած է Apple-ի երեք սարքից, որոնցից յուրաքանչյուրը պատրաստված է պլատինից և պատված է տարբեր որակի ադամանդներով՝ iPhone 15 Pro Max առաջատար սմարթֆոն, AirPods Max էլեգանտ անլար ականջակալ և Apple Watch Ultra ...

Կարդալ ավելին »

Toyota-ն ընդլայնում է արտադրությունը Հնդկաստանում

Ճապոնական Toyota Motor Corporation ավտոարտադրողը մտադիր է ընդլայնել իր արտադրական հզորությունները Հնդկաստանում: Այս մասին հայտնում է PTI գործակալությունը՝ մեջբերելով ընկերության գործադիր փոխնախագահ Յոիչի Միյաձակիին: «Toyota-ն հասել է ամբողջ հզորության օգտագործմանը Հնդկաստանում և սկսում է իր ընդլայնման գործընթացը: Կորոնավիրուսի համավարակից ի վեր հնդկական ավտոմոբիլային շուկան զգալիորեն աճել է այլ երկրների համեմատ, ինչն այն ավելի գրավիչ է դարձրել», – ասել է գործարարը: Նրա ...

Կարդալ ավելին »

Cybertruck․ նոյեմբերի վերջին օրը Tesla-ն կսկսի մատակարարումները

Ընկերությունը նախատեսում էր մոդելի զանգվածային արտադրությունը սկսել 2021-ին։ TechCrunch-ը նշում է, որ 2023թ. նոյեմբերի 30-ին Տեխաս նահանգի Օսթին քաղաքի Tesla գործարանում տեղի կունենա միջոցառում, որտեղ մի քանի գնորդն կստանա իր մեքենաները։ Թե քանիսը՝ հայտնի չէ։ Առաքման ամսաթիվը հայտնվել է 2023թ. երրորդ եռամսյակի ընկերության հաշվետվության հրապարակման հետ մեկտեղ: Եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 9%-ով՝ հասնելով 23,35 մլրդ դոլարի, զուտ շահույթը նվազել ...

Կարդալ ավելին »

Երկնաքարերի բեկորներով․ iPhone 15 Pro/Max-ի բացառիկ շարքը

Դուբայում գործող Caviar International ապրանքանիշը, որը մասնագիտացած է էլեկտրոնիկայի և աքսեսուարների բացառիկ նմուշների արտադրության մեջ, թողարկել է սմարթֆոնների բացառիկ շարք՝ նվիրված այլմոլորակային կյանքին: Նոր շարքը ներառում է iPhone 15 Pro/Max սմարթֆոնների երեք տարբերակ, որոնցից ֆլագմանայինը կոչվել է Alien և զարդարված է երկնաքարի փոքրիկ բեկորներով։ Caviar ընկերության PR բաժնի ներկայացուցիչ Անա Ալ Հոսանին ասել է, որ ընկերությունը որոշել է սմարթֆոնների նախագծման ...

Կարդալ ավելին »
ajax-loader