Մոտ 52 միլիոն դոլար․ Ferrari 250 GTO-ն աշխարհի ամենաթանկ մեքենան է

RM Sotheby’s աճուրդի տունը հայտարարել է 1962 թվականի հազվագյուտ Ferrari 250 GTO 330 LM մոդելի սակարկությունների ավարտի մասին։ Մեքենայի վերջնական արժեքը կազմել է ռեկորդային $51 705 000՝ ներառյալ բոլոր միջնորդավճարները: Դա մեքենան դարձրեց ամենաթանկը բաց աճուրդների պատմության մեջ:

Մեքենայի այս օրինակը ստեղծվել է հատուկ դիմացկունության մրցավազքերին մասնակցելու համար: Այս մեքենայի առաջին մրցույթը եղել է 1962թ. Նյուրբուրգրինգի 1000 կիլոմետր մրցավազքը, որտեղ այն իր դասում զբաղեցրել է առաջին տեղը: Նույն տարում մեքենան մասնակցել է Լե Մանի 24 ժամվա մրցավազքին, սակայն շարժիչի գերտաքացման պատճառով չի կարողացել ավարտել այն։ Դրանից հետո մեքենան գնվել է մասնավոր սեփականատիրոջ կողմից և ձեռքից ձեռք անցել՝ բազմաթիվ անգամ մասնակցելով տարբեր մրցույթների:

Մեքենան կառուցված է յուրօրինակ թքփքի վրա՝ 3765 ինդեքսով։ Նրա թափքը ամբողջությամբ փոփոխվել է, արտաքինը մի փոքր վերափոխվել է, իսկ ստանդարտ 3.0 լիտրանոց շարժիքը փոխարինվել է 4.0 լիտրանոց V12 400 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Այնուամենայնիվ, հաջորդ սեփականատերերից մեկը մեքենային վերադարձել է իր 3.0 լիտր ծավալով շարժիչը։

ajax-loader