Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ՝ Երևանի և այլ քաղաքների փողոցներում ավտոմեքենաների մեջ բարձր երաժշտության, անհարկի ազդանշանների և ավելի բարձր ձայն ստանալու համար խլացուցիչների փոխելու խնդիրները լուծելու համար։ «Երևանում և մյուս քաղաքներում մեքենաների միջից հնչող բարձր երաժշտությունը, անհարկի ազդանշաններ տալը օրվա յուրաքանչյուր ժամերին, ինչպես նաև խլացուցիչների փոխարինումն ավելի բարձր ձայն ստանալու համար պետք է ...
Կարդալ ավելին »Tag Archives: մեքենա
Երևանից հավաքել են 18 հնամաշ մեքենա ու անպիտան թափք
Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախքների ու տարբեր մետաղական ջարդոնների տեղափոխումը։ Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Անցած ժամանակահատվածում առանձին տարածքներ է տեղափոխվել 18 նմանատիպ տրանսպորտային միջոց:
Կարդալ ավելին »Պետական մարմիններից հետ կվերցվի 423 միավոր մեքենա. «Կարձանագրվի ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում»
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում քննարկեց պետական կառավարման համակարգի մարմիններին ամրակցված տրանսպորտային միջոցները հետ վերցնելու և պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Դիմելով պետգույքի կառավարման կոմիտեի նախագահին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչ են պատրաստվում անել այդ մեքենաների հետ: «Մեքենաները ընդունման հանձնումից հետո մեր մոտ պահառության կընդունվեն, դրանց մեծամասնությունը բնականաբար կվաճառվի, դրանց մի մասը, որոնք թարմ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ից մեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ. Գեւորգ Պապոյան
Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Հիմնականում ԱՄՆ ենք արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։ Այնուամենայնիվ ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ ներմուծումն է կտրուկ կրճատվել, մասնավորապես ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ կամ 442 մլն դոլարով»,- ասված է գրառման ...
Կարդալ ավելին »Մայրաքաղաքը մաքրվում է ավտոմեքենաների մնացորդներից (վիդեո)
Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր, որոնք խոչընդոտում են բնակիչների ազատ տեղաշարժը, բակերում ու փողոցներում անտեղի տարածքներ զբաղեցնում և, ամենակարևորը, աղավաղում մայրաքաղաքի արտաքին տեսքը։ Այդ մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի կարգադրությամբ բոլոր վարչական շրջաններից հեռացվում են ավտոմեքենաների կմախքներն ու դրանք տեղափոխվում առանձին վայր։ Այս ընթացքում տասնյակից ավելի բակերից դուրս է բերվել փոխադրամիջոցների շուրջ ...
Կարդալ ավելին »600-ով ավելացվել է էլեկտրական մեքենաների՝ արտոնյալ ներմուծման քվոտան
Կառավարությունը որոշեց իրականացնել 600 հատ չափաքանակով ռեզերվ պահված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման գործընթացը: Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Այս տարի մեր քաղաքացիների կողմից աննախադեպ ակտիվություն է եղել։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ 7400 մեքենաների սահմանաչափն անցել է, և կարիք կա 600 հատ նորից բաշխելու։ Վերլուծություն ենք արել և տեսել ենք, որ 71 տոկոսը մեքենաների ֆիզիկական անձինք են ...
Կարդալ ավելին »Ռուսաստանի Դաշնությունում մարդատար ավտոմեքենաների շուկան տարեվերջին կկազմի 1.4 միլիոն միավոր
Մինչև տարեվերջ Ռուսաստանի Դաշնությունում մարդատար ավտոմեքենաների շուկան կկազմի 1.4 միլիոն միավոր, որի կեսը ռուսական արտադրության է: Այս մասին հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը: Պաշտոնյան նշել է, որ այս պահին Ռուսաստանում մեքենաների արտադրությունն ու շուկան 50-60%-ով գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ուշագրավ է, որ ռուսական մեքենաներն արդեն զբաղեցնում են շուկայի կեսից փոքր-ինչ ավելին: «7 ամսվա ընթացքում արտադրությունը ...
Կարդալ ավելին »Աղետի հետևանքով վնասված 193 մեքենաների սեփականատերերը կփոխհատուցվեն
Լոռու և Տավուշի մարզերում աղետի հետևանքով վնասված 193 տրանսպորտային միջոցների սեփականատերեր կփոխհատուցվեն։ Այդ մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը պարզաբանեց, որ յուրաքանչյուր տրանսպորտային միջոց կունենա փորձագիտական եզրակացություն, որը հիմք կհանդիսանա մարզպետների համար փոխհատուցում հատկացնելու համար։ «Օգոստոսի 26–ից արդեն քաղաքացիները կկարողանան դիմում ներկայացնել և կարճ ժամանակում ստանալ հատուցում։ Քաղաքացիները կներկայացնեն հաշվեհամար ու նրանց կփոխանցվի համապատասխան գումարը»,– ...
Կարդալ ավելին »5-րդ տարին անընդմեջ․ Toyota-ն աշխարհում առաջինն է մեքենաների վաճառքի թվով
Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային կորպորացիան 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով վաճառել է 5,16 միլիոն ավտոմեքենա և պահպանել աշխարհում առաջին տեղն ավտոմեքենաների վաճառքների թվով։ Kyodo գործակալությունը նշում է, որ ընկերությունն առաջատարի դիրք է զբաղեցնում արդեն հինգերորդ տարին անընդմեջ։ Վաճառքները հաշվի են առնում նաև Toyota Motor-ի հետ նույն խմբի մեջ մտնող Daihatsu Motor և Hino Motors արտադրողների ավտոմեքենաները։ Toyota Motor-ին հաջողվել է ...
Կարդալ ավելին »Երևանի կենտրոնում ծառի հսկայական ճյուղը պոկվել և ընկել է մեքենաների և կոմունիկացիոն լարերի վրա
Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկում, Պոշիկին 42 հասցեի մոտ՝ «Ֆենիքս» հյուրանոցային համալիրի դիմաց, ծառի հսկայական ճյուղը կոտրվել է և ընկել է ավտոմեքենաների վրա, հաղորդում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Կայանված ավտոմեքենաները կարելի է ...
Կարդալ ավելին »