Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքն աճել են 31%-ով

Ամբողջովին էլեկտրական և պլագին հիբրիդային մեքենաների համաշխարհային վաճառքները 2023թ. աճել են 31%-ով՝ նախորդ տարվա 60%-ի դիմաց։ Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Rho Motion հետազոտական ​​ընկերության տվյալները։

«Աճի տեմպերը դանդաղում են, բայց սա այն է, ինչ պետք է ակնկալել աճող շուկաներում: Անհնար է ամեն տարի կրկնապատկել վաճառքը»,- ասում է Rho Motion-ի վերլուծաբան Չարլզ Լեսթերը: Նա նաև հավելեց, որ 2023թ. էլեկտրական մեքենաները վաճառքի 30% աճը մեծապես համապատասխանում է Rho Motion-ի կանխատեսմանը։ Ինչ վերաբերում է 2024թ., ապա ընկերությունը կանխատեսում է շուկայի հետագա 25-30% աճ։

Rho Motion-ի վերլուծաբանների տվյալներով՝ անցյալ տարվա դեկտեմբերին ամբողջ աշխարհում վաճառվել է 1,5 մլն էլեկտրական մեքենա։ 2023թ․ ամբողջ աշխարհում վաճառված 13,6 մլն էլեկտրական մեքենաներից 9,5 մլն բաժին է ընկնում ամբողջովին էլեկտրական կամ էլեկտրական մարտկոցով մեքենաներին: Վաճառքի մնացած ծավալը կազմել են պլագին հիբրիդային մեքենաները։

Որոշ ավտոարտադրողներ վախենում են, որ տարիներ շարունակ արագացված աճից հետո Եվրոպայում և այլ տարածաշրջաններում էլեկտրական մեքենաների վաճառքը կնվազի: Դա պայմանավորված է նրանով, որ շատ գնորդներ սպասում են ավելի առաջադեմ, կոմպակտ և մատչելի մոդելների շուկա դուրս գալուն, որոնք կհայտնվեն 2-3 տարի հետո։

Rho Motion-ը նշել է, որ մարտկոցով աշխատող էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է 50%-ով ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ Եվրոպայում և Չինաստանում՝ համապատասխանաբար 27%-ով և 15%-ով: Ընկերությունը կարծում է, որ 2024թ․ Եվրոպայում էլեկտրական մեքենաների վաճառքի վրա կարող է ազդել անցյալ տարի Գերմանիայի անսպասելի հրաժարումը այս հատվածում վաճառքի սուբսիդավորման ծրագրից: Բացի այդ, Եվրոպայում վաճառվող մարտկոցներով էլեկտրական մեքենաների ընդհանուր թվի միայն 8%-ն է փոքր մեքենաների սեգմենտում, թեև ակնկալվում է, որ դա կսկսի փոխվել ավելի կոմպակտ մոդելների հետ, ինչպիսին Citroen eC3-ն է, որը դեռ նոր է շուկա մտնում:

ajax-loader