Cybertruck․ նոյեմբերի վերջին օրը Tesla-ն կսկսի մատակարարումները

Ընկերությունը նախատեսում էր մոդելի զանգվածային արտադրությունը սկսել 2021-ին։

TechCrunch-ը նշում է, որ 2023թ. նոյեմբերի 30-ին Տեխաս նահանգի Օսթին քաղաքի Tesla գործարանում տեղի կունենա միջոցառում, որտեղ մի քանի գնորդն կստանա իր մեքենաները։ Թե քանիսը՝ հայտնի չէ։

Առաքման ամսաթիվը հայտնվել է 2023թ. երրորդ եռամսյակի ընկերության հաշվետվության հրապարակման հետ մեկտեղ: Եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 9%-ով՝ հասնելով 23,35 մլրդ դոլարի, զուտ շահույթը նվազել է 44%-ով՝ հասնելով 1,8 մլրդ դոլարի։

Tesla-ն նշել է, որ շահույթը նվազել է, ի թիվս այլ բաների, տրանսպորտային միջոցների ցածր գների, արտադրական օբյեկտների արդիականացման ծախսերի ավելացման, Cybertruck-ի արտադրության, AI-ի և այլ զարգացումների պատճառով:

Բաժնետերերին ուղղված գրառման մեջ ընկերությունը նշել է, որ արդեն մեկնարկել է պիկապ բեռնատարների «պիլոտային արտադրությունը»՝ տարեկան 125 000 ավտոմեքենա թողարկմամբ, գրում է CNBC-ն։

Իլոն Մասկը նախազգուշացրել է, որ Cybertruck-ը մեծ ներդրում չի ունենա ընկերության դրամական հոսքերի մեջ առնվազն 18 ամիս: Ներդրողների հետ զրույցի ժամանակ նա ցավով նշել է՝ «մենք փորեցինք մեր գերեզմանը»։ Նրա խոսքով՝ հատուկ արտադրանքները, որոնք երկար ժամանակ առաջին անգամ են թողարկվում, շատ դժվար է շուկա հանել և կոմերցիոն առումով հաջողակ դարձնել։

Իլոն Մասկը ներկայացրել է Cybertruck-ը 2019թ. նոյեմբերին։ Մեքենայի զանգվածային արտադրության մեկնարկը մի քանի անգամ հետաձգվեց, իսկ 2023թ. հուլիսին ընկերությունը խոստացավ այն սկսել մինչև տարեվերջ։

ajax-loader