Անտեսանելի դառնալն այլևս հեքիաթի ժանրից չէ։ Գիտնականներն իրականություն են դարձրել Հարի Փոթերի անտեսանելի թիկնոցի «առաքելությունը»։ Համոզվելու համար դիտեք տեսանյութը։
Կարդալ ավելին »Relax
Interbrand Corp. որոնք են աշխարհի 100 ամենաթանկ բրենդները
Interbrand Corp խորհրդատվական ընկերությունը կազմել է աշխարհի 100 ամենաթանկարժեք ընկերությունների ցանկը։ Ըստ հետազոտության՝ Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը․ ապրանքանիշը գնահատվում է 502,6 միլիարդ դոլար: Նշվում է, որ Apple-ն արդեն տասնմեկերորդ տարին անընդմեջ զբաղեցնում է վարկանիշի առաջատարը։ Երկրորդ տեղում Microsoft-ն է, որը գնահատվել է 316,6 մլրդ դոլար, իսկ Amazon-ը (276,9 մլրդ դոլար) և Google-ը (260,2 մլրդ դոլար) զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը։ ...
Կարդալ ավելին »Մոտ 52 միլիոն դոլար․ Ferrari 250 GTO-ն աշխարհի ամենաթանկ մեքենան է
RM Sotheby’s աճուրդի տունը հայտարարել է 1962 թվականի հազվագյուտ Ferrari 250 GTO 330 LM մոդելի սակարկությունների ավարտի մասին։ Մեքենայի վերջնական արժեքը կազմել է ռեկորդային $51 705 000՝ ներառյալ բոլոր միջնորդավճարները: Դա մեքենան դարձրեց ամենաթանկը բաց աճուրդների պատմության մեջ: Մեքենայի այս օրինակը ստեղծվել է հատուկ դիմացկունության մրցավազքերին մասնակցելու համար: Այս մեքենայի առաջին մրցույթը եղել է 1962թ. Նյուրբուրգրինգի 1000 կիլոմետր մրցավազքը, որտեղ ...
Կարդալ ավելին »Xiaomi-ով՝ Xiaomi-ում․ սմարթֆոն և էլեկտրաքար
Էլեկտրական սարքավորումներ, մասնավորապես, սմարթֆոններ արտադրող չինական հսկա Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին էլեկտրամեքենան, որն անվանվել է SU7։ Մեքենան կատրադրվի ավտոմեքենաշինական Beijing Automotive Industry Holding (BAIC) կոնցեռնի կողմից։ Մեքենայի չափերն են՝ 4997 × 1963 × 1455 մմ։ Անվային հիմքի չափը 3000 մմ է։ Աիվների տրամագիծը կարող է լինել 19 կամ 20 դույմ։ Մեքենան լիաքարշակ է, հզորությունը 673 ձիաուժ է։ Էլեկտրամեքենայի քաշը ...
Կարդալ ավելին »139,364 մլն դոլար․ վաճառվել է Պիկասոյի «Ժամացույցով կինը» նկարը
Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Ժամացույցով կինը» նկարը 139,364 մլն դոլարով վաճառվել է աճուրդում: Այս մասին հայտնել է Sotheby’s աճուրդային տունը, սակայն գնորդի անունը չի հաղորդվել: Կտավին պատկերված է Պիկասոյի սիրուհի Մարի Թերեզ Վալտերը`ձեռքի ժամացույցով։ Պիկասոյի ստեղծագործությունների հետազոտող Լիդիա Գասմանը ենթադրում է, որ ժամացույցը հատուկ նշանակություն է ունեցել նկարչի համար, և որ այն խորհրդանշում է «ժամանակի ընթացքում մարող սեր»։ 1966-ին «Ժամացույցով ...
Կարդալ ավելին »Driver Experience․ վարորդներն այս Porsche-ն կվարեն ինտուիտիվ
Նոյեմբերի 24-ին հանրությանը ներկայացվելիք նոր սերնդի մոդելում Porsche Panamera-ն համալրված կլինի Porsche Driver Experience կառավարման հայեցակարգով, որն առաջին անգամ ներկայացվել է Taycan մոդելում: Այն ներառում է ամբողջապես թվային դիսփլեյ, անհատականացման տարբերակների լայն շրջանակ եւ ինտուիտիվ կառավարում: Կոնցեպտի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մեքենա վարելուն վերաբերող կառավարման բոլոր տարրերը խմբավորված են մեկ տեղում՝ անմիջապես ղեկի շուրջը: Այսպիսով, վարորդը կարող է բոլոր ...
Կարդալ ավելին »Tesla-ն բյուջետային էլեկտրաքարեր կարտադրի Գերմանիայում
Ամերիկյան Tesla ընկերությունը մտադիր է բյուջետային էլեկտրամոբիլներ արտադրել Բեռլինի մոտ գտնվող իր գործարանում։ Մեքենայի արժեքը կկազմի մոտ 25 հազար եվրո (մոտ 26.8 հազար դոլար)։ Reuters գործակալության զրուցակիցը չի հստակեցրել մեքենաների արտադրության մեկնարկի ժամկետները. Tesla-ն հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը: Հարցումների համաձայն՝ էլեկտրական մեքենաների բարձր արժեքը Եվրոպայում և ԱՄՆ-ում այս տեխնոլոգիայի տարածումը սահմանափակող գործոններից մեկն է։ Այսպես, JATO Dynamics հետազոտական ընկերության տվյալներով, ...
Կարդալ ավելին »Նա դա արեց․ Մասկի Grok-ը՝ մարտահրավեր ChatGPT-ին
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ներկայացրել է իր սեփական արհեստական բանականության բոտը, որը մարտահրավեր կնետի ChatGPT-ին։ Ձեռնարկատերը հայտարարել է, որ իր բոտի նախատիպը գերազանցում է ChatGPT 3,5-ին մի քանի ցուցանիշներով։ Այս մասին հաղորդում է Time-ը։ Ծրագիրը կոչվում է Grok և Մասկի xAI ընկերության առաջին արտադրանքն է։ Այն այժմ թեստավորվում է ամերիկացի սահմանափակ թվով օգտատերերի կողմից։ Grok-ը մշակվում է Մասկին պատկանող X ...
Կարդալ ավելին »250 000 դոլար․ Golden Concept-ը ներկայացրել է Apple-ի ադամանդապատ աքսեսուարներ
Շվեդական Golden Concept ընկերությունը ներկայացրել է Apple-ի հատուկ սարքերի նոր բացառիկ հավաքածու «միլիարդատերերի համար»։ Հավաքածուն, որը կոչվում է Billionaire’s Gadgets (Միլիարդատերերի սարքեր – անգլ․), գնահատվում է 250,000 դոլար: Հավաքածուն բաղկացած է Apple-ի երեք սարքից, որոնցից յուրաքանչյուրը պատրաստված է պլատինից և պատված է տարբեր որակի ադամանդներով՝ iPhone 15 Pro Max առաջատար սմարթֆոն, AirPods Max էլեգանտ անլար ականջակալ և Apple Watch Ultra ...
Կարդալ ավելին »Toyota-ն ընդլայնում է արտադրությունը Հնդկաստանում
Ճապոնական Toyota Motor Corporation ավտոարտադրողը մտադիր է ընդլայնել իր արտադրական հզորությունները Հնդկաստանում: Այս մասին հայտնում է PTI գործակալությունը՝ մեջբերելով ընկերության գործադիր փոխնախագահ Յոիչի Միյաձակիին: «Toyota-ն հասել է ամբողջ հզորության օգտագործմանը Հնդկաստանում և սկսում է իր ընդլայնման գործընթացը: Կորոնավիրուսի համավարակից ի վեր հնդկական ավտոմոբիլային շուկան զգալիորեն աճել է այլ երկրների համեմատ, ինչն այն ավելի գրավիչ է դարձրել», – ասել է գործարարը: Նրա ...
Կարդալ ավելին »