Relax

Fashion Award 2023․ նորաձևության տենդենցը

Fashion Award 2023-ն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ։ Այն ստեղծել է YBAF-ը՝ աջակցելու սկսնակ տեղացի դիզայներներին: View this post on Instagram A post shared by Yerevan Biennial Art Foundation (@ybafarmenia) Այս տարի Fashion Award-ը նոր ձեւաչափ է ձեռք բերել։ Նախ, սովորական շոուի փոխարեն, հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ցուցահանդեսի ձեւաչափով ուսումնասիրել եզրափակիչ փուլ անցած հինգ կերպարներ: Եվ միայն դրանից հետո սկսվեց ցուցադրությունը։ ...

Կարդալ ավելին »

50 ամենահարուստ ռուսաստանցիները՝ ըստ Forbes-ի

Forbes-ը հրապարակել է 2022-ին ստացված շահաբաժիններով 50 ամենահարուստ ռուսների վարկանիշը: Այն գլխավորել է Lukoil-ի գլխավոր բաժնետեր Վագիթ Ալեքպերովը, որի շահաբաժինների եկամուտը գնահատվում է 155.7 միլիարդ ռուբլի։ Forbes-ը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերին Lukoil-ը հայտարարել է 2021 թվականի և 2022 թվականի 9 ամիսների համար անհապաղ շահաբաժինների վճարման մասին՝ 549 միլիարդ ռուբլի ընդհանուր գումարով։ Վարկանիշում երկրորդը Norilsk Nickel-ի նախագահ և համասեփականատեր ...

Կարդալ ավելին »

Իսպանիայում մեկնարկել է Սան Ֆերմին փառատոնը․ ցլերի հետ վազքի ժամանակ արդեն 6 մարդ է տուժել

Իսպանիայի Պամպլոնա քաղաքում հազարավոր արկածախնդիրներ մասնակցել են «Սան Ֆերմին» փառատոնի շրջանակներում ցլերի հետ վազքին: Վազողներից մի քանիսը հարվածներ են ստացել, վայր են ընկել, սակայն չեն պոզահարվել ցլերի կողմից, ինչը հաճախ է պատահում վազքի ընթացքում։ Այս մասին տեղեկանում է The Washington Post պարբերականից։ Ըստ Կարմիր խաչի տարածաշրջանային գրասենյակի՝ տուժել է 6 մարդ։ Միջոցառումը սկսվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին։ Այն ...

Կարդալ ավելին »

Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվել են մոտ 5 ժամում․ Tickets.ffa.am խափանվել է

Հայկական ֆուտբոլի պատմության մեջ երեկ ռեկորդ գրանցվեց։ Սեպտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2024 թվականի Եվրոպայի առաջնության Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվեցին մոտ 5 ժամվա ընթացքում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տոմսերի առցնանց վաճառքը սկսել էր դեռևս հուլիսի 3-ից։ Վաճառքը սկսվելուց րոպեներ անց սակայն Tickets.ffa.am կայքը տոմսեր գնել ցանկացողների աննախադեպ «գրոհի» պատճառով խափանվեց։ 3 օրվա ընթացքում ՀՖՖ-ն կարգավորում էր կայքը։ «Հայաստան-Խորվաթիա ...

Կարդալ ավելին »

Twitter-ը սպառնում է դատի տալ Meta-ին Threads-ի գործարկման համար

Twitter ընկերությունը, որը պատկանում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին, սպառնում է դատի տալ Meta-ին (Facebook-ի և Instagram-ի մայր ընկերությանը)՝ իր գլխավոր մրցակից Threads-ը գործարկելու համար: Այս մասին հայտնել է Semafor ինտերնետային հարթակը՝ վկայակոչելով Twitter-ի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքս Սպիրոյի նամակը Meta-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նամակում փաստաբանը պնդում է, որ Meta-ն վարձել է Twitter-ի մի շարք նախկին աշխատակիցների, ...

Կարդալ ավելին »

Հայաստանն այս տարի Ուրալի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից է․ ТАСС

Ղրղզստանը, Հայաստանը և Ղազախստանն այս տարի հայտնի են դարձել Ուրալի զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին, araratnews-ի փոխանցմանբ, չորեքշաբթի ТАСС-ի Ուրալի տարածաշրջանային կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ուրալի զբոսաշրջության ասոցիացիայի խորհրդի անդամ Օլգա Կորշունը: «Հայաստանն այս տարի մեզ մոտ մեծ հայտնիություն ունի»,- ասել է Կորշունը:

Կարդալ ավելին »

Dior-ն իր աշնանային հավաքածուն կցուցադրի Չինաստանում

Հուլիսի 12-ին ֆրանսիական Dior ապրանքանիշը Շենժենում կանցկացնի պատրաստի հագուստի վերացուցադրություն, որն առաջին անգամ ներկայացվել է Փարիզում՝ անցյալ տարվա փետրվարին։ Այդ մասին գրում է WWD-ն։ Ցուցադրության ստույգ վայրը դեռ չի նշվում։ Dior-ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրիի աշնանային հավաքածուն ոգեշնչվել է անցյալ դարի 50-ականներից, որը տան հիմնադրի՝ Քրիստիան Դիորի ծաղկման շրջանն էր։ Շենժենը, որը սահմանակից է Հոնկոնգին, ձկնորսական գյուղից մի քանի տասնամյակում ...

Կարդալ ավելին »

440 միլիոն դոլար․ աշխարհի ամենահարուստ դերասանուհին

Forbes-ը Ռիզ Ուիզերսփունին, որն առավել հայտնի է «Վայրին» եւ «Շիկահերն օրենքում» ֆիլմերով, ճանաչել է աշխարհի ամենահարուստ դերասանուհի: Այս պահին դերասանուհու կարողությունը գնահատվում է 440 միլիոն դոլար։ Ի դեպ, նա 2021 թվականին վաճառել է իր ընկերության բաժնետոմսերը։ Հաղորդվում է նաեւ, որ «The Morning Show»-ի 10 դրվագների համար դերասանուհին ստացել է 20 մլն դոլար։ Անցյալ տարի ամենահարուստ դերասանը Դուեյն Ջոնսոնն էր՝ 270 ...

Կարդալ ավելին »

Իլոն Մասկը նորից գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակը. Bloomberg

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը չորեքշաբթի կրկին գլխավորել է Bloomberg-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Մասկի կարողությունը գնահատվում է 192,3 միլիարդ դոլար։ Մասկը շրջանցել է LVMH ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյին, որի կարողությունը գնահատվում է 186,6 միլիարդ դոլար։ Ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ հորիզոնականը, ըստ գործակալության, զբաղեցնում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը կազմում է մոտ 144 ...

Կարդալ ավելին »

Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ երեխային է սպասում

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ անգամ հայր կդառնա: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս տեղեկությունը հաստատել են դերասանի ներկայացուցիչները։ «Կնքահայրը» ֆիլմի աստղը հայտարարել է, որ իր 29-ամյա ընկերուհին՝ կինոպրոդյուսեր Նուր Ալֆալլահը, ութ ամսական հղի է։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Պաչինոն և Ալֆալլահը միասին են Covid-19-ի համավարակից ի վեր։ Պաչինոն արդեն երեք երեխա ունի՝ երկուսը՝ դերասանուհի Բևերլի Դ’Անջելոյից, մեկը՝ դերասանական ...

Կարդալ ավելին »
ajax-loader