4-օր․ Դոմինիկյան Հանրապետությունը կրճատել է աշխատանքային շաբաթը

Դոմինիկյան Հանրապետության աշխատանքի նախարարությունը գործարկել է աշխատանքային շաբաթվա կրճատման փորձնական ծրագիր, որի շրջանակներում նպատակ ունի կրճատել քաղաքացիների աշխատանքային ժամերը շաբաթական 44 ժամից մինչև 36 ժամ: Այդ մասին հայտնում է Pagina 12 թերթը, փոխանցում է ТАСС-ը։

Ծրագիրը տևում է վեց ամիս։ Այս ժամանակահատվածում կամավոր միացած ընկերությունները կկարողանան գնահատել աշխատաժամանակի կրճատման ազդեցությունն աշխատանքի արտադրողականության վրա:

Նշվում է, որ երեք ամսվա ընթացքում աշխատողները կստանան իրենց աշխատավարձի 100 տոկոսը՝ աշխատաժամանակի 20 տոկոս կրճատմամբ։ Նպատակն է գնահատել, թե արդյոք աշխատողները նույն արտադրողականությանը հասնո՞ւմ են կրճատված աշխատանքային ժամերի դեպքում:

ajax-loader