Եվս 10 տարի, և կհայտնվի աշխարհի առաջին տրիլիոնատերը․ Oxfam

Oxfam միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ առաջիկա տասը տարվա ընթացքում աշխարհում կարող է ի հայտ գալ առաջին տրիլիոնատերը։

Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ ընկերությունից հայտարարել են, որ 2020-ից ի վեր աշխարհի հինգ ամենահարուստ մարդկանց՝ Իլոն Մասկի, Բեռնար Առնոյի և նրա ընտանիքի, Ջեֆ Բեզոսի, Լարի Էլիսոնի և Ուորեն Բաֆեթի կարողություններն աճել են 114%-ով:

Oxfam-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ամիթաբ Բեհարի փոխանցմամբ՝ աշխարհի առաջատար հինգ միլիարդատերերը կրկնապատկել են իրենց հարստությունը, բայց գրեթե 5 միլիարդ մարդ ավելի աղքատ է դարձել:

Այժմ աշխարհի ամենահարուստ մարդն ամերիկացի գործարար, Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկն է: Նրա ունեցվածքը մոտ 250 միլիարդ դոլար է։

ajax-loader