Relax

Prima Classic-ը միջազգային ճանաչման հնարավորություն կընձեռի հայ երաժիշտներին

Prima Classic (ԱՄՆ) ձայնագրման ընկերությունը և Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամը, Armenopole միջազգային առցանց հարթակի հետ գործակցությամբ մեկնարկել են հայ երաժիշտներին և հայ երաժշտությունը միջազգային հարթակներում հանրահռչակելու աննախադեպ նախագիծ: Նախագիծը հնարավորություն է տալիս կայացած և սկսնակ հայ երաժիշտներին ձայնագրել և թողարկել թվային սինգլներ, մինի ալբոմներ (EP) և ալբոմներ՝ միջազգային հեռարձակման բոլոր հարթակներում հրապարակելու հնարավորությամբ: Այդ ամենն իրականացնելու համար երաժիշտներին ...

Կարդալ ավելին »

Վանաձորի «Բոհեմ» թատրոնը հանդես կգա Անապայում

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հանդես է կգա Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում։ Մայիսի 24-ին Անապայի «Օկեան» դահլիճում կներկայացվի Ստեփան Զորյանի «Ցանկապատ» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը։ Բեմադրությունը՝ Հերիքնազ Բաղդասարյանի, ներկայացման մեջ զբաղված են Հերիքնազ Բաղդասարյանը, Գագիկ Դուրմիշյանը, Սարգիս Ավետիսյանը, Վահե Եղշատյանը, Երանուհի Առաքելյանը, Արգիշտի Մարտիրոսյանը, Անահիտ Առաքելյանը։  Ներկայացումը բեմադրվել է 2024 թվականին «Ցանկապատ» ժողովածուի տպագրման 100-ամյակի կապակցությամբ։ Պատմվածքի իրադարձությունները տեղի ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիացի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո Մենիլոն հանդես կգա Երևանում

«Առնո Բաբաջանյան» համերգասրահն ապրիլի 25-ին կհյուրընկալի մոդեռն դաշնակահար և իմպրովիզատոր Թիբո Մենիլոյին (Ֆրանսիա)։ Երևանյան համերգին երաժիշտը կներկայացնի իմպրովիզացիոն կատարումներ՝ ոգեշնչված Բախից, Ռավելից, Դեբյուսիից, Մեսիանից, Սկարլատիից, Կոմիտասից, Գյուրջիևից, Սթիվ Ռայխից և Քեյթ Ջարեթից։ Մենիլոն հայտնի է իր ինքնատիպ ու չկրկնվող երաժշտական մոտեցումներով․ նա հրաշալի համադրում է դասականը ջազ երաժշտության հետ։ Լինելով հայտնի ջազ դաշնակահար, սերունդների ուսուցիչ համարվող Ռոժե Մենիլոյի թոռը՝ Թիբո Մենիլոն ...

Կարդալ ավելին »

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ապրիլի 23-ին ժամը 23:59-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»:  Համերգը կանցկացվի Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, որպես մենակատարներ հանդես կգան Աննա Ագլատովան (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (տենոր) և Միլան Սիլյանովը (բաս): Բեմում կլինեն նաև ...

Կարդալ ավելին »

Վենետիկի ճարտարապետական միջազգային բիենալեում Հայաստանը կներկայանա իր ազգային տաղավարով

2025 թվականի մայիսի 9-ից նոյեմբերի 23-ը Հայաստանը կմասնակցի Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին՝ La Biennale di Venezia-ին, «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» նախագծով, որտեղ կունենա իր ազգային տաղավարը։  ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը մամլո ասուլիսում նշեց, որ նախարարությունն անցկացրել է մրցույթ՝ հաղթողներին (այս պարագայում ճարտարապետների խմբին) ընտրելու նպատակով, որոնք պետք է հավուր պատշաճի ներկայացնեն Հայաստանը Վենետիկում։  «Հանգամանքների բերումով ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։  ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մշակույթի օրերի շրջանակում Հայաստան այցելող պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, ...

Կարդալ ավելին »

Տիգրան Խանջարյանը՝ Շառլ Ազնավուրի հիշատակին

Բելգիայում տեղի ունեցավ մի միջոցառում, որն անթաքույց հույզեր փոխանցեց դրան ներկա գտնվող յուրաքանչյուր անձի սրտին։ «Վեստրադ» մշակութային կենտրոնում Տիգրան Խանջարյանի և Մարսելից հատուկ ժամանած նվագախմբի մենահամերգը՝ նվիրված աշխարհահռչակ երգիչ, կոմպոզիտոր և հումանիստ Շառլ Ազնավուրի 100-ամյակին, վերածվեց ոչ միայն երաժշտական, այլև հիշողության և երախտագիտության տոնի։ Երեկոն մեկնարկեց դուդուկահար Վարդան Հովհաննիսյանի դուդուկի մեղեդիներով, որը համերգին հաղորդեց խորությամբ թաթախված ազգային երանգ։   Բեմից ...

Կարդալ ավելին »

«Օսկար» կշնորհեն նաև հնարքների բեմադրության համար

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան հայտնել է «Հնարքների բեմադրություն» անվանակարգի ստեղծման մասին։ Այդ ոլորտում նվաճման համար «Օսկար» մրցանակը կհանձնվի՝ սկսած հոբելյանական 100-րդ արարողությունից։ Այդ մասին կինոակադեմիան հայտարարություն է տարածել X սոցիալական հարթակի իր էջում։ «Կինոակաեդեմիան ստեղծել է նոր ամենամյա մրցանակ հնարքների բեմադրության համար՝ սկսած 2028 թվականից՝ «Օսկար»-ի 100-րդ արարողությունից, որի ընթացքում մրցանակներ կշնորհվեն 2027 թվականին արտադրված ֆիլմերին», – նշված է հաղորդագրության մեջ։ ...

Կարդալ ավելին »

Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցադրությունն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում ավելի քան վեց ամիս Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը՝ բերված Բրիտանական թանգարանից, ունեցել է 55 հազար 837 այցելու։ Ցուցադրության կազմակերպիչների համոզմամբ՝ բացառիկ ցուցահանդեսը մեծացրել է թանգարանների նկատմամբ հետաքրքրությունը, նպաստել միջազգային հետագա համագործակցությունների դյուրին իրագործմանն ու փոխել Հայաստանի մշակութային միջավայրը։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ ցուցադրությանը ...

Կարդալ ավելին »

Զեմֆիրան մենահամերգ կունենա Երևանում

Ռուս երգչուհի, երգահան Զեմֆիրան մենահամերգով հանդես կգա Երևանում։  Կայանալիք համերգի մասին Զեմֆիրան հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։ Երգչուհու համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին, «Հրազդան» ստադիոնում։  Տոմսերի վաճառքը կմեկնարկի ապրիլի 8-ին։  

Կարդալ ավելին »
ajax-loader