Relax

Մոսկվայում մեկնարկած Չեխովի անվան թատերական փառատոնին ՀՀ-ն մասնակցում է երկու ներկայացմամբ

Մոսկվայի Պետական Կրեմլյան պալատում հանդիսավոր կերպով մեկնարկել է Ա. Պ. Չեխովի անվան XVII միջազգային թատերական փառատոնը, որին Հայաստանը ներկայացված է երկու բեմադրությամբ։  Հեղինակավոր միջազգային փառատոնին հայկական կողմից մասնակցում են Կ. Ստանիսլավսկու անվան Պետական ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Դրամ, կիրք, իշխանություն» ներկայացմամբ, և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ «Պենելոպա» բեմադրությամբ։  Փառատոնի բացումը նշանավորվել է չինական «Բանաստեղծական պարի արվեստը․ լեգենդար լանդշաֆտի ճամփորդությունը» ներկայացմամբ, ...

Կարդալ ավելին »

«Թատրոն 8»-ը Ֆեոդոր Դոստոևսկու պատմվածքի հիման վրա ներկայացում կցուցադրի Երևանի տիկնիկային թատրոնում

«Թատրոն 8»-ը  Ֆեոդոր Դոստոևսկու «Խոնարհը» պատմվածքի համանուն ներկայացմամբ հանդես կգա Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։ Հանդիսատեսը ներկայացումը դիտելու հնարավորություն կունենա մայիսի 30-ին։ Ներկայացումը դասական տեքստի ժամանակակից թատերական մեկնաբանություն է, որը բացահայտում է մարդկային հոգեբանության խորը շերտերը և հուզում է գաղափարական, էմոցիոնալ լիցքերով։ Ռեժիսորը Վլադիմիր Տառասյանցն է, դերերում՝ Մխիթար Ավետիսյան, Ժաննա Հովակիմյան։ Ներկայացումը ռուսերեն է։ ««Խոնարհը» մի մարդու ներքին ...

Կարդալ ավելին »

Վանաձորի «Բոհեմն» Անապայում հանդես է եկել Ստեփան Զորյանի «Ցանկապատ» ներկայացմամբ

Վանաձորի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը մայիսի 22-ից 25-ը հյուրախաղերով Ռուսաստանի Անապա քաղաքում էր՝ քաղաքի հայ համայնքի (նախագահ՝ Ռուսլան Կագրամանյան, մշակույթի և կրթության ղեկավար, Տիգրան Ավդալյանի անվան «Մուշ» արվեստի կենտրոնի տնօրեն Կարինե Փիլոյան) հրավերով։  Ներկայացվեց Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված «Ցանկապատ» ներկայացումը. բեմադրությունը Հերիքնազ Բաղդասարյանի։  Ներկայացումից առաջ բացման խոսքով հանդես եկավ «Մուշ» արվեստի կենտրոնի տնօրեն Կարինե ...

Կարդալ ավելին »

«Իտալական երաժշտությունը՝ ֆիլմերում»․ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը երաժշտասերներին կներկայանա «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով համերգով, որը տեղի կունենա այսօր՝ մայիսի 26-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Կհնչեն սաունդթրեքեր «Կնքահայրը», «Ռոմեո  և Ջուլիետ», «Ուոլ Սթրիթի գայլը», «Մի անգամ Ամերիկայում» և այլ ֆիլմերից։ Նվագախումբը նաև կկատարի իտալացի ականավոր կոմպոզիտորներ Թոմազո Ալբինոնիի, Ջակոմո Պուչինիի, Նինո Ռոտայի, Էնիո Մորիկոնեի և այլոց ստեղծագործությունները։ Համերգին մասնակցում են նաև Երևանի պետական կամերային երգչախումբը ...

Կարդալ ավելին »

«Լա Բոհեմը» բելվեդերը՝ Փարիզի նշանավոր Մոնմարտրում

Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում, տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությանը։ Այդ մասին նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրանը։ ...

Կարդալ ավելին »

Կրիմինալ, որում հաղթում է սերը. «Գանգսթեր Մաքը»՝ Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնում

«Գանգսթեր Մաքը» կրիմինալ կատակերգությունը, որն ավելի քան մեկ տարի «լքել» էր Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկը, վերադարձել է նոր շնչով, նոր տրամադրությամբ, նոր զգեստներով, դեկորացիաներով և ավելի համարձակ փոլ դենսով։ Ներկայացումն առաջին անգամ Դրամատիկականի բեմ է բարձրացել 2018 թվականին՝ նաև համարձակ մոտեցումների շնորհիվ գրավելով հանդիսատեսի լայն շրջանակի ուշադրությունը։  «Ժամանակի ընթացքում «Գանգսթեր Մաքը» «մաշվեց» բոլոր իմաստներով՝ զգեստներ, դեկորացիաներ և այլն։ ...

Կարդալ ավելին »

«Իսահակյան-150»․ հոբելյանական միջոցառումներ՝ մինչև հոկտեմբերի 30-ը

Գյումրիում մայիսի 17-ին պաշտոնապես ազդարարվել է «Իսահակյան-150» հոբելյանական միջոցառումների մեկնարկը․ Մտորումների թատրոնը վարպետի տուն-թանգարանում ներկայացրել է «Ալագյազի մանիներ» առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի համանուն պոեմի մոտիվներով: Հոբելյանական միջոցառումներն այսքանով չեն ավարտվում: «Մշակված են տարբեր միջոցառումներ ու նախագծեր, որոնք պետք է իրականացնենք վարպետի ծննդյան 150-ամյակի շրջանակներում։ Այս պահին բոլոր համայնքապատկան կրթական, մշակութային կառույցներն իրենց ստեղծագործական խմբերով ու անհատ կատարողներով պատրաստվում են հոբելյանական մեծ ...

Կարդալ ավելին »

Գյումրու թանգարանները կմիանան «Թանգարանների գիշեր» միջոցառմանը

Գյումրիում գործող բոլոր թանգարաններն այս տարի ևս կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը՝ ներկայացնելով բազմազան ու յուրահատուկ մշակութային ծրագրեր: Թանգարաններն իրենց դռները կբացեն այցելուների համար մայիսի 17-ին առավոտյան ժամը 11:00-ից մինչև կեսգիշեր, իսկ մայիսի 18-ին կաշխատեն իրենց սովորական ռեժիմով։ «Այդ օրը թանգարանները ողջ օրվա ընթացքում իրենց հյուրերին կընդունեն հետաքրքիր միջոցառումներով։ Կլինեն համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ, գրական քննարկումներ, ...

Կարդալ ավելին »

Այվազովսկու «Ծովային տեսարանի» վիրտուալ իրականությունը՝ Դիլիջանի երկրագիտական թանգարանում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջոցառման սկիզբը կլինի ժամը 15:00-ին: Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործությունը, որը վիրտուալ իրականության ...

Կարդալ ավելին »

«Սա Երևանն է». համերգ՝ նվիրված մայրաքաղաքին

«Սա Երևանն է» խորագրով համերգին, որը նվիրված է քաղաքամայր Երևանին, ելույթ կունենան քաղաքի մշակութային կյանքի ձևավորման ու զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած արտիստներ և երաժիշտներ։ Երեկոյին, որը կանցկացվի մայիսի 24-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ելույթ կունենան Մալխաս ջազ տրիոն, Խաչիկ Սահակյան տրիոն, Ռուբեն Հախվերդյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Միքայել Պողոսյանը, Ֆորշը, Դավիթ Մուշեղյանը, Արթուր Իսպիրյանը, Աննա Վարդազարյանն ու Քրիստ Մանարյանը։ Համերգին ...

Կարդալ ավելին »
ajax-loader