Դուբայն ստանում է իր առաջին երեք ՄԻՇԼԵՆ աստղերը՝ շնորհիվ հայրենական Trèsind Studio-ի պատմական առաջխաղացման և Björn Frantzén-ի սահմանած նոր խոհարարական ռեկորդի
● Այս տարվա թողարկումն ընդգրկում էր 119 ռեստորան 35 խոհանոցային ուղղություններով՝ 72.5% աճ 2022 թ․ առաջին թողարկման համեմատ։
● Trèsind Studio-ն դարձել է աշխարհի առաջին հնդկական ռեստորանը, որը ստացել է երեք ՄԻՇԼԵՆ աստղ՝ պատմություն կերտելով գաստրոնոմիայի ոլորտում։
● Բյորն Ֆրանթցենն այժմ առաջին խոհարարն է աշխարհում, ով ունի երեք ՄԻՇԼԵՆ աստղ երեք տարբեր ռեստորանների համար՝ վերջինը ստանալով Դուբայում գտնվող FZN by Björn Frantzén ռեստորանի համար։
● MICHELIN Guide Dubai 2025-ի ընտրությունն այս տարի ներառում է նաև երկու նոր մեկաստղանի
ՄԻՇԼԵՆ ռեստորան և հինգ նոր Bib Gourmand կարգավիճակ ունեցող ռեստորան։

Դուբայի Դաունթաունում կայացած շքեղ արարողության ընթացքում ՄԻՇԼԵՆը ներկայացրեց իր ամենամյա MICHELIN Guide Dubai-ի չորրորդ թողարկումը։ Այս կարևոր իրադարձությունը նշանավորվեց քաղաքի պատմության մեջ առաջին անգամ երեք աստղ ստացած ռեստորանների հայտարարմամբ։
Այս տարվա MICHELIN Guide Dubai-ը, որը նվիրված է գաստրոնոմիային և ընդգրկում է
քաղաքի լավագույն ռեստորանները ու խոհարարական տաղանդները, ներառում է
ընդհանուր առմամբ 119 ռեստորան։ Սա 72.5% աճ է 2022 թ․ առաջին թողարկման
համեմատ, երբ ընդգրկվել էր 69 հաստատություն։

ՄԻՇԼԵՆի մասնագետների կողմից իրականացված գնահատումների հիման վրա ընտրված ռեստորանների քանակի աճը վկայում է Դուբայի արագ զարգացող և բազմազան խոհարարական աշխարհի մասին։ Ընտրված հաստատությունների ընդհանուր աճից բացի, 2022 թվականին ուղեցույցի մեկնարկից ի վեր՝ երկու ռեստորան առաջին անգամ ստացան երեք ՄԻՇԼԵՆ աստղ՝
նշանավորելով պատմական իրադարձություն Դուբայի խոհարարական դաշտում։ Այս
գնահատականը տրվում է բացառիկ խոհանոցին, որն արժանի է նորանոր նվաճումների։
Ստանալով իր առաջին ՄԻՇԼԵՆ աստղը 2022 թվականին և երկրորդը՝ 2023-ին, հայրենական
Trèsind Studio ռեստորանը, որը ղեկավարում է խոհարար Հիմանշու Սայնին, այժմ դարձել է
աշխարհում առաջին հնդկական ռեստորանը, որին շնորհվել է երեք ՄԻՇԼԵՆ աստղ։
Խոհարար Բյորն Ֆրանթցենը, որի Frantzén (Ստոկհոլմ, Շվեդիա) և Zén (Սինգապուր)
ռեստորանները արդեն արժանացել են համապատասխանաբար երեքական ՄԻՇԼԵՆ
աստղի, իր աստղերի հավաքածուին է ավելացրել ևս մեկը՝ նորհայտ FZN by Björn Frantzén
ռեստորանը։ Այսպիսով, նա դառնում է միակ խոհարարը աշխարհում, ով ներկայումս
միաժամանակ ունի երեք տարբեր ռեստորաններում երեքական ՄԻՇԼԵՆ աստղ։

Ստորև համառոտ ներկայացված է MICHELIN Guide Dubai 2025-ի ցանկը․
● 2 ռեստորան՝ երեք ՄԻՇԼԵՆ աստղով (1 առաջխաղացում, 1 նոր)
● 3 ռեստորան՝ երկու ՄԻՇԼԵՆ աստղով
● 14 ռեստորան՝ մեկ ՄԻՇԼԵՆ աստղով (2 նոր)
● 3 ռեստորան՝ ՄԻՇԼԵՆ Կանաչ աստղով
● 22 Bib Gourmand ռեստորան (5 նոր)
● 78 MICHELIN-ի կողմից ընտրված ռեստորան (15 նոր)
2025 թվականի թողարկման ընտրված հաստատությունների թվում են երեք երկու ՄԻՇԼԵՆ
աստղ ունեցող ռեստորաններ և 14 մեկ ՄԻՇԼԵՆ աստղ ունեցող ռեստորաններ։ Քաղաքն
այժմ նաև ունի 22 Bib Gourmand ռեստորան և երեք ՄԻՇԼԵՆ Կանաչ աստղ ունեցող
ռեստորան։ (Տես ռեստորանների ամբողջական ցանկը կից։)
Ներկայացնելով 35 խոհանոցային ուղղությունների բազմազան ընտրանի՝ MICHELIN Guide
Dubai 2025-ում ընդգրկված 119 ռեստորաններն ուղղակիորեն ամրապնդում են քաղաքի
կենսունակ խոհարարական միջավայրը՝ առաջարկելով եզակի ճաշատեսակներ և միևնույն
ժամանակ նպաստելով քաղաքի զբոսաշրջային և տնտեսական նպատակներին։
Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի վարչության (DET) կազմում գործող Դուբայի զբոսաշրջության և առևտրի շուկայի կորպորացիայի (Visit Dubai) գործադիր տնօրեն Իսսամ Քազիմն ասել է․

«MICHELIN Guide Dubai-ի չորրորդ թողարկման ներկայացունը, ներառյալ քաղաքի առաջին
երեքաստղանի ռեստորանների հայտարարումը, կարևոր քայլ է Դուբայի՝ որպես
համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական ուղղություն ճանաչվելու ճանապարհին։
Սա վկայում է համարձակ նորարարության, արտասովոր տաղանդի և խոհարարական
բացառիկության մասին։
Ինչպես երեք ՄԻՇԼԵՆ աստղերը նշանակում են ռեստորան, որն արժանի է
առանձնահատուկ նվաճումների, նույնը կարելի է ասել նաև Դուբայի մասին՝ որպես
ուղղություն։ Հայրենական ճանաչված ճաշարաններից մինչև համաշխարհային հռչակ
վայելող անուններ՝ այս կենսուն գաստրոնոմիական միջավայրը իսկապես արտացոլում է մի
քաղաքի բազմազանությունն ու դինամիկան, որը մշտապես նպատակ ունի ոգեշնչել
աշխարհին»։

The MICHELIN Guides-ի միջազգային տնօրեն Գվենդալ Պուլենեկն ասել է.
«Դուբայի արագ վերափոխումը համաշխարհային գաստրոնոմիկ մայրաքաղաքի՝ նրա
հստակ վկայությունն է մշակութային բազմազանության և գերազանցության նկատմամբ
նվիրվածության: Trèsind Studio-ի պատմական առաջընթացը՝ դառնալով աշխարհում
առաջին հնդկական ռեստորանը, որը շնորհվել է MICHELIN-ի երեք աստղ իր բացումից
ընդամենը չորս տարվա ընթացքում, արտացոլում է Դուբայի բացությունը աշխարհի
տարբեր երկրների խոհարարական ավանդույթների նկատմամբ: MICHELIN-ի կողմից
առաջարկվող 119 հաստատություններով Դուբայն այժմ գրավիչ է համեղ ուտեստների
սիրահարների համար՝ առաջարկելով եզակի հնարավորություն բացահայտելու
համաշխարհային խոհանոցի լավագույնը մեկ վառ և դինամիկ քաղաքում»:
Շեֆ-խոհարար Հիմանշու Սաինի, Trèsind Studio.
«Մեզ համար մեծ պատիվ է նման բարձր գնահատականի արժանանալը։ Michelin-ի երեք աստղ ստանալը վկայում է մեր թիմի անսահման աշխատանքի և նաև այն համոզմունքի մասին, որ սննդի միջոցով հնարավոր է պատմել պատմություններ։ Մենք միշտ ձգտել ենք ցույց տալ, որ հնդկական խոհանոցը կարող է լինել ոչ միայն նոստալգիկ, այլև ժամանակակից, նորարարական և արժանի աշխարհի բարձրագույն մրցանակներին։ Trèsind Studio-ն ռեստորան է, որը կարող է գոյություն ունենալ միայն Դուբայում։ Ցանկացած այլ քաղաքում դա բոլորովին այլ կլիներ»։

Շեֆ-խոհարար Բյորն Ֆրանցեն՝ FZN Բյորն Ֆրանցենի կողմից.
«Այս ճանաչումը անհավանական պատիվ է մեր ողջ թիմի համար: FZN-ի համար երեք MICHELIN աստղ ստանալը կարևոր և ոգեշնչող պահ է, որը արտացոլում է այս նախագծում ներգրավված
բոլորի քրտնաջան աշխատանքը, ստեղծագործականությունը և գերազանցության
նկատմամբ նվիրվածությունը: Մենք վաղուց երազում էինք Դուբայում ռեստորան բացելու
մասին, և հուսալի գործընկեր ընտրելը գլխավորն էր: Մենք անկեղծորեն շնորհակալ ենք
Atlantis Dubai թիմին իրենց աջակցության և մեր տեսլականը իրականություն դարձնելու
համար»:
Դուբայը հազարավոր ռեստորաններ և սննդի հաստատություններ ունեցող քաղաք է, որը
համատեղում է համաշխարհային պաշտամունքային ապրանքանիշերը և տեղական
ինքնատիպ կոնցեպտները, իրավամբ համարվում է աշխարհի ամենակենսունակ
գաստրոնոմիկ մայրաքաղաքներից մեկը։ Քաղաքն առաջարկում է համերի, խոհանոցների և
ձևաչափերի տպավորիչ բազմազանություն յուրաքանչյուր բյուջեի համար:
Ըստ Dubai Gastronomy Industry Report 2024-ի՝ Դուբայը Փարիզից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհի առաջատար գաստրոնոմիական ուղղությունների վարկանիշում և դասվում է
գուրմանների համար լավագույն 10 քաղաքների շարքում:

Այս տարի MICHELIN ուղեցույցը նշում է իր 125-ամյակը և իրավամբ համարվում է աշխարհի
ամենահարգված և ազդեցիկ գաստրոնոմիկ ուղեցույցներից մեկը։ Իր ստեղծման օրվանից
այն անանուն կերպով գնահատել է ռեստորանները՝ օգտագործելով երեք աստղանի
համակարգ, ինչպես նաև առանձնացրել է գերազանց որակ և մատչելի գնով
հաստատությունները՝ օգտագործելով Bib Gourmand պիտակը։ Հինգ տարի առաջ ուղեցույցը
ներկայացրեց MICHELIN Green Star մրցանակը, որը հատուկ մրցանակ է շնորհվում այն
ռեստորաններին, որոնք կենտրոնանում են կայունության և շրջակա միջավայրի համար
պատասխանատու մոտեցման վրա։
Քաղաքի գաստրոնոմիական զարգացումը դարձել է զբոսաշրջության հետագա աճը որոշող
հիմնական գործոններից մեկը։ 2025 թվականի հունվարից ապրիլ ընկած
ժամանակահատվածում քաղաքն ընդունել է 7,15 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը
7%- ով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: