Ուկրաինայի Կրոպիվնիցկի քաղաքում հանրահայտ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պատվին փողոց ու նրբանցք է անվանվել: Այդ մասին տեղեկացնում է ուկրաինական Analitika պարբերականը, գրում է Արմենպրեսս գործակալությունը։ Կրոպիվնիցկիի քաղաքային խորհրդի նստաշրջանի նիստում քվեարկել են Պուգաչովի փողոցն ու նրբանցքը Սերգեյ Փարաջանովի փողոց ու նրբանցք վերանվանելու օգտին: Փողոցն անվանափոխելու առաջարկը ներկայացրել է Կիրովոգրադի մարզում գործող Ուկրաինայի հայերի միությունը՝ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան ...
Կարդալ ավելին »Relax
Բուրջ Խալիֆայի վրա գովազդվում է Արտաշ Ասատրյանին պատկանող անշարժ գույքի գործակալությունը
Արտաշ Ասատրյանին պատկանող անշարժ գույքի գործակալության մասին գովազդային հոլովակը հայտնվել է աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ Բուրջ Խալիֆայի վրա, որը գտնվում է Դուբայում։ Այս մասին, ըստ ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Հարությունյանի, ինստագրամի իր էջում գրել է երգիչը։ Օգտատերը նաև հավելել է․ «Ովքեր գներից տեղյակ չեն, 3 րոպեանոց գովազդային հոլովակը մեկ անգամ ցուցադրելը աշտարակի վրա արժե 68.000 $, 15 րոպեի համար պետք է վճարել ...
Կարդալ ավելին »Փետրվարի 27-ը Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրն է
Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա է, 36-րդ տիեզերական վարդապետ, համարվում է հայ գրականության վերածննդի հիմնադիրը։ Ինչպես հայտնի է, դեռևս 2015 թ. փետրվարի 23-ին Հռոմի Պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը: Իսկ 2018թ․-ի մարտի 21-ին Վատիկանի պարտեզում կանգնեցվել էր Սրբի արձանը, որի քանդակագործն է Դավիթ Երևանցին, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը։ Արձանի ...
Կարդալ ավելին »Հայտնի է երբ տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում
Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում, որը կլինի ԱՄՆ-ում տեսանելի Արեգակի վերջին ամբողջական խավարումն առաջիկա 2 տասնամյակի ընթացքում՝ հաջորդը կլինի 2042 թվականի ապրիլի 20-ին, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։ Ըստ NASA-ի տվյալների՝ ամբողջական խավարման ընդհանուր փուլը, երբ երկինքը լիովին կմթնի, կտևի 268 վայրկյան, ստվերի լայնությունը կկազմի 199 կմ։ Այն կարելի է դիտել Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Մասնակի խավարումը ...
Կարդալ ավելին »Ամերիկահայ հաղորդավար Արաքսյա Կարապետյանի նոր վավերագրական ֆիլմը՝ «FOX TV»-ի եթերում․«Հայաստան. Իմ տուն».
Ամերիկահայ հաղորդավար Արաքսյա Կարապետյանը FOX հեռուստաընկերության եթերում կներկայացնի նոր՝ «Հայաստան. Իմ տուն» փաստավավերագրական ֆիլմը: Այս մասին հաղորդավարը հայտնել է ինստագրամյան պաշտոնական էջում: Լրագրության ոլորտի «Էմմի» մրցանակի դափնեկիր հաղորդավարուհին, ով տարիներ շարունակ ամեն առավոտ ողջունում է հեռուստադիտողին, նոր վավերագրական ֆիլմում խոսելու է Հայաստանի, հայկական մշակույթի և պատմական արժեքների մասին: Այն եթերում է լինելու այսօր՝ փետրվարի 27-ին: «Հաճելի է նախագծի արդյունքը տեսնելը… ...
Կարդալ ավելին »Աշոտ Աղաբաբյանին շնորհվել է «Տարվա հայ հեղինակ» մրցանակը
Այսօր Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կայացավ «Արմենպրեսի» «Երևանյան բեսթսելեր» նախագծի «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանը։ « «Տարվա հայ հեղինակ» մրցանակը շնորհվեց ինձ՝ հետևյալ մակագրությամբ. «Տարվա հայ հեղինակ շնորհվում է Աշոտ Աղաբաբյանին՝ անդադրում աշխատանքի, անսպառ ստեղծագործականության և «Արմենպրեսի» «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում մի քանի գրքով տարվա բեսթսելեր ճանաչվելու համար»։ Շնորհակալություն կազմակերպիչներին և իմ ...
Կարդալ ավելին »«Նռան գույնը»․ Հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
Ա․ Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կցուցադրվի «Նռան գույնը» անվանումով հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, իսկ գաղափարի հեղինակն է Սաթէ Խաչատրյանը։ Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ...
Կարդալ ավելին »Թումանյանական երեկո սահմանամերձ Բերդավանում
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում ևս նշել են Գիրք նվիրելու օրը, որը համընկել էր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակի հետ։ Միջոցառումը կայացել է Զուրաբյաններ հյուրատան «Ռետրո» սրահում։ Թումանյանական տոնին հիմնականում մասնակցնել են Նոյեմբերյանի տարածաշրջանի գրքասեր և արվեստասեր կանայք։ Ճանաչված ասմունքող Լիանա Զուրաբյանը, ով նախաձեռնել էր միջոցառումը, ֆեյսբուքյան իր էջում այդ առթիվ գրառում է կատարել և հրապարակել է լուսանկարներ ու ...
Կարդալ ավելին »AknEye նախագծի աջակցությամբ Փարիզում կայացել է Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսը
AknEye մշակութային նախագծի աջակցությամբ օրերս Փարիզի Ալեք Մանուկյան հայկական մշակութային կենտրոնում կայացել է նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես-երեկոն: Կազմակերպմանն աջակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը և Ֆրանսիայի ՀԲԸՄ-ն: «Քոչարյան գծի մոգական փոխհատումները» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Մաեստրոյի՝ փարիզյան շրջանի առանց նախնական ուրվանկարի, ձեռքի ազատ, սահուն, չընդհատվող շարժումներով, սեղման տեխնիկայով կատարված գրաֆիկ ստեղծագործությունների վերատպությունները: Այցելուներին նաև ներկայացվել է թանգարանի ...
Կարդալ ավելին »Newmag Winter Fest 2024-ն անցավ ջազային էլևէջներով, «ՏաԼույսի» հոգևոր շնչով ու պոեզիայի ընթերցումներով (լուսանկարներ)
Փետրվարի 10-ին Newmag-ը ներկայացրեց գրականության և ժամանակակից արվեստների աննախադեպ փառատոն, որի հովանավորների շարքում էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ GeoProMining ընկերությունը։ Գրքատոնն իր շուրջն էր հավաքել մշակութային դեմքերի, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների։ Փառատոնի բացման արարողությունը վստահված էր Արցախի պետական ջազ նվագախմբին։ Ելույթով հանդես եկավ նաև Տավուշի «ՏաԼույս» երգչախումբը, իսկ եզրափակիչ գալա համերգին հնչեցին Ավետ Բարսեղյանի պոեզիան ու նրա խոսքերի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ