Փետրվարի 27-ը Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրն է

Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա է, 36-րդ տիեզերական վարդապետ, համարվում է հայ գրականության վերածննդի հիմնադիրը։

Ինչպես հայտնի է, դեռևս 2015 թ. փետրվարի 23-ին Հռոմի Պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը:

Իսկ 2018թ․-ի մարտի 21-ին Վատիկանի պարտեզում կանգնեցվել էր Սրբի արձանը, որի քանդակագործն է Դավիթ Երևանցին, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը։ Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 5-ին: Բացմանը մասնակցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ինչպես նաև ՀՀ և այլ քաղաքական, հոգևոր և մշակութային բազմաթիվ գործիչներ։ Արձանը պատրաստված է երկու օրինակից, երկրորդ օրինակը պետք է տեղադրվի Էջմիածնում (դեռևս տեղադրված չէ)։ Բրոնզե քանդակն ունի 2 մետր բարձրություն: Պատրաստվել է Չեխիայի Հորնի Կալնա քաղաքի արվեստանոց-ձուլարանում։ Արձանի տեղադրումը նաև խորհրդանշում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև 25 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունների կարևորությունը:

2020 թվականի Փետրվարի 2-ին Ն․Ս․ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը կնշվի որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։ Ինչպես հայտնում են Մայր Աթոռից, այն կներառվի աշխարհով մեկ սփռված կաթոլիկ եկեղեցիների տոնացույցերում, կնորացվեն պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը։

ajax-loader