Բուրջ Խալիֆայի վրա գովազդվում է Արտաշ Ասատրյանին պատկանող անշարժ գույքի գործակալությունը

Արտաշ Ասատրյանին պատկանող անշարժ գույքի գործակալության մասին գովազդային հոլովակը հայտնվել է աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ Բուրջ Խալիֆայի վրա, որը գտնվում է Դուբայում։ Այս մասին, ըստ ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Հարությունյանի, ինստագրամի իր էջում գրել է երգիչը։

Օգտատերը նաև հավելել է․

«Ովքեր գներից տեղյակ չեն, 3 րոպեանոց գովազդային հոլովակը մեկ անգամ ցուցադրելը աշտարակի վրա արժե 68.000 $, 15 րոպեի համար պետք է վճարել 270.000$»։

Մեկնաբանությունների բաժնում հիմնական հարցադրում է այն է, թե ինչ նշանակալից ավանդ է նա բերել Հայաստանին, օգտատերներից մեկն է առաջարկով է հանդես եկել՝ 50 000$-ով կդասավորեինք Մատենադարանի շենքին։

Քննարկումները երեկվանից շարունակվում են։

ajax-loader