Թումանյանական երեկո սահմանամերձ Բերդավանում

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում ևս նշել են Գիրք նվիրելու օրը, որը համընկել էր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակի հետ։

Միջոցառումը կայացել է Զուրաբյաններ հյուրատան «Ռետրո» սրահում։ Թումանյանական տոնին հիմնականում մասնակցնել են Նոյեմբերյանի տարածաշրջանի գրքասեր և արվեստասեր կանայք։

Ճանաչված ասմունքող Լիանա Զուրաբյանը, ով նախաձեռնել էր միջոցառումը, ֆեյսբուքյան իր էջում այդ առթիվ գրառում է կատարել և հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութեր։

«Այսօր Զուրաբյաններ հյուրատան «Ռետրո» սրահում կայացավ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155 ամյակը, երեկոն կայացավ մեր շատ սիրելի թումանյանասեր, պոեզիասեր կանանց ներկայությամբ, շնորհակալ ե՜մ»։

Մասնակից կանանց անունից միջոցառման կազմակերպական թիմին շնորհակալություն է հայտնել «Լուսածիր» բարեգործական ՀԿ-ի նախագահ Աիրդա Զուրաբյանը՝ նվիրելով օրվան համահունչ,  Սերգեյ Մաճկալյանի «Թումանյանի հետ, Թումանյանով կամ 140 հարց Թումանյանին» գիրքը։

Թումանյանական երեկոն համեմվել է բերդավանյան գինով և պլեճով։

ajax-loader