In Slider

Երկրաբանական գիտությունների ինստիտուտը՝ «Գիտություն» ցուցահանդեսին

«Գիտություն» ցուցահանդեսին Երկրաբանական գիտությունների ինստիտուտը ներկայացել է սեփական տաղավարով։ Այդ մասին հաղորդում է ինստիտուտի ֆեյսբուքյան պաշտոնական կայքը՝ հրապարակելով լուսանկարներ միջոցառումից։

Կարդալ ավելին »

Առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում 3-րդը ԶՊՄԿ-ն է

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Առաջին հորիզոնականում «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է, որը վճարել է ...

Կարդալ ավելին »

«Թեղուտ»-ում գարուն է. ՓԲԸ-ն ցուցադրել է իր ծաղկող այգին

«Թեղուտ» ընկերությունն իր ֆեյսբուքյն էջում հրապարակել է զարթոնք ապրող բնության լուսանկարներ և մակագրել․ «Ամենօրյա աշխատանքի և համառ ջանքերի շնորհիվ այսօր արդեն պատվով ձեզ ենք ներկայացնում մեր ծաղկած այգին, և շարունակելով խնամել այն՝ անհամբեր սպասում ենք առաջին բերքահավաքին: «Թեղուտ» ՓԲԸ-ում գարուն է»։

Կարդալ ավելին »

Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են առևտրի հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկերի զուտ շահույթն աճել է 19%-ով եւ կազմել ավելի քան $206 մլն

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:: Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական կտրվածքով ամփոփագիրը, ըստ որի՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը բարձրացել է փետրվարին եւ հասել 16.3%-ի: ՀԲ զեկույցում նշվում է, որ աճի տեմպի արագացումը պայմանավորված է արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների եւ առեւտրի կտրուկ աճով:Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3%-ով, սակայն այս ցուցանիշը գրեթե 4 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշից: Դրամական փոխանցումների ...

Կարդալ ավելին »

Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Հայաստանից դրամական փոխանցումները փետրվար ամսին կրճատվել են 24.2 տոկոսով, նվազել են դեպի Ռուսաստան արտահոսքերը, դեպի ԱՄՆ արտահոսքերն ավելացել են:  Այս մասին նշված է Համաշխարհային բանկի հրապարակած Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագրում (ապրիլ): Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով (ՆՏՆԺՀ), սակայն գրեթե 4 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը:  «Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 42.5 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն բջջային ինտերնետի արագությամբ զբաղեցրել է 89-րդ տեղը, իսկ ֆիքսված կապով առաջատարն է տարածաշրջանում

2024 թվականի մարտի դրությամբ Հայաստանը շարժական ինտերնետի արագությամբ աշխարհում 89-րդն է. երկրի դիրքը նախորդ ամսվա համեմատ վատթարացել է 9 կետով։ Ֆիքսված լայնաշերտ կապի արագությամբ երկիրն աշխարհում զբաղեցնում է 96-րդ տեղը և դեկտեմբերի համեմատ բարձրացել է մեկ կետով։ Ըստ Speedtest Global Index հաշվետվության՝ Հայաստանում շարժական ինտերնետից օգտվելիս ներբեռնման միջին արագությունն այսօր կազմում է 29,07 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնմանը՝ 12,68 Մբիթ/վրկ։ Ինչ վերաբերում է ֆիքսված ...

Կարդալ ավելին »

Գազավորված և չգազավորված ջրերը կմակնշվեն ԵԱՏՄ չափանիշներով

Հայաստանում աղբյուրի եւ հանքային ջուրը թվային մակնշում կանցնի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) չափանիշներով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստին: Գազավորված եւ չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի ներդրումը կհանգեցնի պետբյուջեի ծախսերի կրճատման, հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին հսկիչ նշանների համար վճարվելիք գումարը կվճարվի հայկական տնտեսվարողներին եւ իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա: Արդյունքում՝ կլինի դրոշմապիտակի միասնական ձեւ ...

Կարդալ ավելին »

Երևանի կոնյակի գործարանը սկսել է խաղողի մթերման պայմանագրերի ստորագրումը

Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը սկսել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը և այս տարի կգնի շուրջ 36 000 տոննա խաղող` յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց վճարելով 140 ՀՀ դրամ։ Այս տարի գնվող խաղողի քանակն ավելի քան 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, հայտնեցին Երևանի կոնյակի գործարանից։ Կախված եղանակային պայմաններից, խաղողի հասունության տեխնիկական պարամետրերից՝ խաղողի ...

Կարդալ ավելին »
ajax-loader