Առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում 3-րդը ԶՊՄԿ-ն է

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ:

Առաջին հորիզոնականում «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է, որը վճարել է 19,9 մլրդ դրամ, իսկ երկրորդ հորիզոնականում Գազպրոմն» է՝ 18,1 մլրդ դրամ հարկով։

Նախորդ տարվա առաջին եռամսյակում առաջին հորիզոնականում եղել է «Գազպրոմ Արմենիան», որը վճարել է 20,9 մլրդ դրամ։ Այս ընկերության վճարած հարկերը նվազել են ավելի քան 15 տոկոսով։

Ինչ վերաբերում է «Մոբայլս սենթր Արթ»–ին, ապա ընկերությունը 2023–ի առաջին եռամսյակում վճարել էր ընդամենը 5,3 մլրդ դրամ եւ զբաղեցրել 7–րդ հորիզոնականը։

Երրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է (15,6 մլրդ դրամ)։ 

4–րդ հորիզոնականում «Գրանտ Տոբակոն» է, որը վճարել է 13,2 մլրդ դրամի հարկ (Նախորդ տարի վճարել էր 11,6 մլրդ դրամ)։

5–րդ հորիզոնականում «Փրիթի Ուեյն» է (8,8 մլրդ դրամ), 6–րդում՝ «Սի Փի Էս Էներջի գրուպը» (4,8 մլրդ դրամ)։

Այնուհետեւ հաջորդում են «Ինթերնենլ Մասիս տաբակը», «Վիվա Արմենիան», «Սիթին» եւ «Վայլդբերիզը»։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 864 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 57 միլիարդ 244 միլիոն դրամ։

ajax-loader