Հայաստանի տարածքում ապրիլի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, 3-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։ «Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա ևս ...
Կարդալ ավելին »In Slider
«Երկրի օրը»՝ երկրի համար․ ԶՊՄԿ-ն ծառատունկ է արել
ԶՊՄԿ բնապահպանության բաժինն այս շաբաթ Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում ծառատունկ է իրականացրել՝ ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվող «Երկրի օրվա» առթիվ։ Այդ մասին հաղորդում է ընկերության ֆեյսբուքյան էջը, որում, մասնավորապես, նշված է։ «48 ծառ և թուփ է տնկվել բնակավայրում, կատարվել է 60 քառակուսի մետր տարածքում սիզամարգի սերմի տարածում: Ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, երկրորդ փուլը կմեկնարկի աշնանը, տնկվելու է ...
Կարդալ ավելին »Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.3 տոկոսով
Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի մարտին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող՝ ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ներկայացված ցուցանիշներից հետևում է, որ մարտին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15.3 տոկոսով: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 10.4 տոկոս: Ընդհանրապես, 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին նշված ցուցանիշը 14.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ...
Կարդալ ավելին »Հայաստանի արտաքին առևտուրն աճում է
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը տարեսկզբից կայուն աճել է: Այդ մասին փաստող ցուցանիշներ է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն: Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին հաշվետվությունից հետևում է, որ այս տարվա մարտին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 3 մլրդ 568.2 մլն դոլար: Մեկամյա վաղեմության ցուցանիշը գերազանցվել է 2.1 անգամ: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 7.3 տոկոս: Ընթացիկ ...
Կարդալ ավելին »Երկրաբանական գիտությունների ինստիտուտը՝ «Գիտություն» ցուցահանդեսին
«Գիտություն» ցուցահանդեսին Երկրաբանական գիտությունների ինստիտուտը ներկայացել է սեփական տաղավարով։ Այդ մասին հաղորդում է ինստիտուտի ֆեյսբուքյան պաշտոնական կայքը՝ հրապարակելով լուսանկարներ միջոցառումից։
Կարդալ ավելին »Առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում 3-րդը ԶՊՄԿ-ն է
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Առաջին հորիզոնականում «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է, որը վճարել է ...
Կարդալ ավելին »«Թեղուտ»-ում գարուն է. ՓԲԸ-ն ցուցադրել է իր ծաղկող այգին
«Թեղուտ» ընկերությունն իր ֆեյսբուքյն էջում հրապարակել է զարթոնք ապրող բնության լուսանկարներ և մակագրել․ «Ամենօրյա աշխատանքի և համառ ջանքերի շնորհիվ այսօր արդեն պատվով ձեզ ենք ներկայացնում մեր ծաղկած այգին, և շարունակելով խնամել այն՝ անհամբեր սպասում ենք առաջին բերքահավաքին: «Թեղուտ» ՓԲԸ-ում գարուն է»։
Կարդալ ավելին »Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են առևտրի հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից ...
Կարդալ ավելին »ՀՀ բանկերի զուտ շահույթն աճել է 19%-ով եւ կազմել ավելի քան $206 մլն
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:: Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի ...
Կարդալ ավելին »Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական կտրվածքով ամփոփագիրը, ըստ որի՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը բարձրացել է փետրվարին եւ հասել 16.3%-ի: ՀԲ զեկույցում նշվում է, որ աճի տեմպի արագացումը պայմանավորված է արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների եւ առեւտրի կտրուկ աճով:Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3%-ով, սակայն այս ցուցանիշը գրեթե 4 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշից: Դրամական փոխանցումների ...
Կարդալ ավելին »