Անձրև, ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Հայաստանի տարածքում ապրիլի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, 3-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։

«Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, մայիսի 1-3-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանում ապրիլի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-2-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 3-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ 

ajax-loader