In Slider

Անշարժ գույքի գործարքների թիվն աճել է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. փետրվար ամսին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է ընդհանուր 21,159 գործարք, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 4,470-ով կամ 26.78%-ով։ Երևանում ընդհանուր գործարքների թիվn աճել է 38.29%-ով կամ 1,724 գործարքով և կազմել` 6,226։ Ինչ վերաբերում է անշարժ գույքի առուվաճառքի գործարքներին, այն կազմել է 4,700 գործարք, որը 2023թ. փետրվարի ցուցանիշից ավել է 1,094-ով կամ ...

Կարդալ ավելին »

700 հազար դոլարի ներդրում, 50 նոր աշխատատեղ. բացվեց «Կապանտեքս» կարի ֆաբրիկան (video)

Նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 2-ին Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղում մասնակցել է «Կապանտեքս» ՍՊԸ կարի ֆաբրիկայի բացման արարողությանը, հայտնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Ծրագրի շրջանակում ներդրողը կատարել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում։ Ընդհանուր առմամբ կստեղծվեն 50 նոր աշխատատեղեր։ Պատրաստի արտադրանքը հիմնականում նախատեսվում է արտահանել։ Ներկայումս կառուցվել են երկու ...

Կարդալ ավելին »

Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 տրոլեյբուս

Երևանի տրանսպորտային հավաքակայանը 6 ամսվա ընթացքում  կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և  8.5 մետրանոց 171 նոր  ավտոբուսով:   Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ ավտոբուսները կիրառվելու են ներկայում գործող հնամաշ ավտոբուսների փոխարեն, նույն ժամանակ որոշ ուղեգծերում  փոփոխություններ կիրականացվեն: Տրոլեյբուսների նոր խմբաքանակը կօգտագործվի գործող երթուղիներում, մաշված շարժակազմը կփոխարինվի նորով:  Կարևորվում է, որ ուղևորը ավտոբուս բարձրանա 100 դրամանոց մետաղադրամով: 

Կարդալ ավելին »

Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում է ՏՏ ոլորտը

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024 թ. փետրվարի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 273,425 դրամ։ ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է. Հայաստանում ամենաշատ վարձատրվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները՝ 1,107,639 դրամ, իսկ տեղեկատվական և կապի ոլորտում (ներառյալ ՏՏ)՝ 890,413 դրամ։ Երկրորդ հորիզոնականում ֆինանսների և ապահովագրության ոլորտն է։ Ֆինանսական և ապահովագրական գործնեության ոլորտում միջին ամսական ...

Կարդալ ավելին »

Միջին ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է 282,879 դրամ

2024թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 282,879 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 8.2% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2%-ով և կազմել է 208,752 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է 7.3%-ով և կազմել է 313,260 ...

Կարդալ ավելին »

Պորտալ՝ հանքարդյունաբերության տվյալների հասանելիության համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշել է Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցություն. լրացուցիչ ֆինանսավորում» (EGPS Grant No. TF0B4808) նամակ-համաձայնագրի շրջանակում պլանավորված բոլոր միջոցառումներն ավարտին հասցնելու համար երկարաձգել ծրագրի ժամկետը 9 ամսով՝ մինչեւ 2024թ. դեկտեմբերի 31-ը: Ծրագրի ժամկետն անհրաժեշտ էր երկարաձգել՝ ապահովելու համար Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ)՝ աշխատանքային ծրագրով նախատեսված և 2024 թվական ...

Կարդալ ավելին »

ՀԲ-ն 116 միլիոն դոլարով կաջակցի Հայաստանի կանաչ, ներառական և կայուն զարգացմանը

Համաշխարհային բանկի (ՀԲ) Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված $116 միլիոնին համարժեք գումարով աջակցելու ծրագիրը: Զարգացման քաղաքականության գործառնությունը (ԶՔԳ) ներառում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ֆինանսավորումը՝ €92․3 միլիոն վարկի գումարով ($100 միլիոնին համարժեք) եւ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) դրամաշնորհը՝ $16 միլիոն գումարի չափով։ ՀԲ-ից հայտնել են, որ բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը կօգնի կլիմայական ...

Կարդալ ավելին »

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողները՝ ԲԸՏՄ-ում

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ ֆակուլտետի ուսանողների մասնագիտական պրակտիկայի ընթացքից և նշել․ «Լավագույն գործընկերների հետ արդեն մի քանի տարի շարունակ կազմակերպում ենք Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ-ի ուսանողների մասնագիտական պրակտիկաները»:

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն կազմակերպում է «Պատանի երկրաբաններ» ամառային դպրոց

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը «Սյունիք» TV-ի եթերում մանրամասներ է ներկայացնում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպվելիք «Պատանի երկրաբաններ» ամառային դպրոցի և ուսումնական պրակտիկայի վերաբերյալ։ Ամբողջական հարցազրույցը `դիտելու համար անցեք հղումով` ստորև․

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն հայտարարում է մրցույթ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների բեռնման, նշանակման վայր տեղափոխման, բեռնաթափման, ինչպես նաև այդ աշխատանքների ապահովման համար մրցույթ։ Կապալառուն պետք է ապահովի 5 մլն տոննա ծավալով պայթեցված ժայռային ապարների բեռնումը և տեղափոխումը 6,25 կմ միջին հեռավորության վրա: Կապալառուն աշխատանքների կատարման ընթացքում պետք է ապահովի տեխնիկական անվտանգության, հակահրդեհային և աշխատանքի անվտանգության կանոնները, շրջակա միջավայրի պահպանմանն ...

Կարդալ ավելին »
ajax-loader