Օգոստոսի 16-ին հանրապետության առանձին վայրերում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսային քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում եւ Արագածոտնում քամին կուժեղանա՝ 17-21 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժեղանա ՝17-21 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ ...
Կարդալ ավելին »In Slider
Սեպտեմբերի 1-ից տաքսիները ևս ՀԴՄ կտրոն պետք է տան․ ՊԵԿ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն տաքսիներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հիշեցնում է՝ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Առցանց աշխատող տաքսի ծառայությունները պետք է դրա իրավունքն ունենան։ Ծառայության մատուցման իրավունքը ձեռք բերելու դեպքում սահմանված է ...
Կարդալ ավելին »Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքով եկամտահարկի վերադարձի սահմանափակումները
2025 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկը չի վերադարձվի, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում։ Սահմանափակումը չի կիրառվի միայն այն դեպքում, եթե անշարժ գույքի շինարարության թույլտվությունը տրամադրվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։ 2025 թվականի հունվարի 1-ից հետո փոխվում է նաև յուրաքանչյուր եռամսյակի համար եկամտահարկի վերադարձի առավելագույն չափը․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ...
Կարդալ ավելին »Երևանում շենքերի զգալի մասը չի համապատասխանում սեյսմիկ նորմերին. Սոս Մարգարյան
Խորհրդային միության ժամանակ սեյսմիկ վտանգը ՀՀ ամբողջ տարածքի համար թերագնահատված է եղել, հետևաբար շենքերը կառուցվել են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք են: Այդ մասին ասուլիսին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն՝ անդրադառնալով հնարավոր երկրաշարժի դեպքում Երևանում հետևանքների վերաբերյալ հարցին: Երևանն այժմ սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի: Խորհրդային ...
Կարդալ ավելին »Հայաստանում սննդամթերքը 14 ամսվա ընթացքում առաջին անգամ թանկացել է
Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ տարեվերջին Հայաստանում գների աճը կկազմի տարեկան 1,5%: Այդ մասին ասվում է բանկի շաբաթական մակրոամփոփագրում: ԵԱԶԲ-ի վերլուծաբանները նշում են, որ հուլիսին Հայաստանում գնաճը հասել է տարեկան 1,4% – ի՝ մեկ ամիս առաջվա 0,8% – ից հետո: Դրան, հիմնականում, նպաստել է պարենային հատվածում գների դինամիկայի շրջադարձը։ Սննդամթերքը 14 ամսվա ընթացքում առաջին անգամ թանկացել է (+0,7% հուլիսին)։ ...
Կարդալ ավելին »Մշակվող հողերի մակերեսը կավելանա ավելի քան 14 հազար հեկտարով. փոխնախարար
2024 թվականի վերջին Հայաստանում մշակվող հողերի մակերեսը կավելանա ավելի քան 14 հազար հեկտարով։ Այդ մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին ավելանում է մշակվող հողերի մակերեսը։ Փոխնախարարը կոնկրետ թվեր չի հնչեցրել, միայն նշելով, որ այսօր Հայաստանում մշակվում է ցանքատարածությունների ընդամենը 49,5 տոկոսը։ «Այդ ուղղությամբ իրականացվում եւ պլանավորվում են պետական աջակցության ծրագրեր, որպեսզի չմշակվող ...
Կարդալ ավելին »ՀՀ բանկային համակարգում մուտքերը կազմել են 5․721 տրիլիոն
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024թ.-ի հունվար-հունիս ամիսների ՀՀ բանկային համակարգում դրամարկղային շրջանառության տվյալները։ Մուտքերը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել են 5․721 տրիլիոն, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշից ավել է 1․2%-ով։ Ելքերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 1․3%-ով և կազմել 5․737 տրիլիոն։ Ելքերը գերազանցել են մուտքերը 16․93 մլրդ-ով կամ 0.3%-ով։
Կարդալ ավելին »14,2%-ով կրճատվել են ՀՀ միջազգային պահուստները՝ մինչև 3,354 մլրդ դոլար
Հայաստանի միջազգային համախառն պահուստները (ՄՀՊ) մինչեւ 2024թ. հուլիս կրճատվել են տարեկան 14,2%-ով կամ 555 մլն դոլարով՝ մինչև 3.354 մլրդ դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր 13,3% կամ 458.6 մլն դոլարով աճ: Այսպիսով, ՄՀՊ-ն շարունակում է հեռանալ 2023թ. օգոստոսին արձանագրված 4.2 մլրդ դոլար պատմական առավելագույնից: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները: Դրանց առյուծի բաժինը՝ 3.345 մլրդ դոլար, բաժին ...
Կարդալ ավելին »Հայաստան է այցելել 237 603 զբոսաշրջիկ
2024 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 237 603 զբոսաշրջիկ։ Այդ մասին հաղորդել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ Աղբյուրը նշում է, որ այս ցուցանիշը ցածր է 2023 թվականի հուլիսին արձանագրված զբոսաշրջային այցելություններից, երբ հանրապետություն էր այցելել 255706 զբոսաշրջիկ: Հունվար-հուլիս ամիսներին Հայաստան ամենաշատ զբոսաշրջային այցելությունները գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%): Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվար – հունիս ամիսներին Հայաստան ...
Կարդալ ավելին »Հայաստանում տնտեսական ակտիվության աճը շարունակում է դանդաղել
2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչեւ տարեկան 10,4% (2023 թվականի նույն ժամանակահատվածի 11,4%-ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, աճի դրայվերների շրջանում ամրապնդվել է արդյունաբերության հատվածը: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։ Դատելով վերջնական վիճակագրական հաշվետվության մեջ բացահայտված տեղեկատվությունից՝ արդյունաբերական արտադրության բարձր աճն այլևս ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ