Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը տարեսկզբից աճել է 24.29 միլիարդ դոլարով: Այդ մասին ասվում է Bloomberg-ի կողմից հրապարակված Bloomberg Billionaires Index-ում:
Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 6.37 միլիարդ դոլար: Նրա կարողությունն աճել է մինչև 25.2 միլիարդ դոլար:

Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 5.89 միլիարդ դոլարով՝ հասնելով 26.8 միլիարդ դոլարի:

Վագիթ Ալեքպերովը տարեսկզբից ավելացրել է իր կարողությունը 3.24 միլիարդ դոլար: Նրա կարողությունը կազմում է 27.9 միլիարդ դոլար:

Ամենամեծ վնասը կրել է Ալիշեր Ուսմանովը: Այս գործարարի կարողությունը նվազել է 4.85 միլիարդ դոլարով և հասել 16.2 միլիարդ դոլարի:

2012-ի մարտից Bloomberg գործակալությունը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որը ներառում է տեղեկատվություն մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին: