Ոսկու գինը հասել է պատմական առավելագույնի

Ոսկու գինը Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) սակարկությունների ընթացքում թարմացրել է իր պատմական առավելագույն ցուցանիշը՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 2500 դոլարի։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Թանկարժեք մետաղի գին մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմել է 2501 դոլար (+1,65 %)։ Այնուհետև ոսկու արժեքի աճն արագացրել է՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 2502 դոլարի (+1,56%)։

Ուշագրավ է, որ մինչ ոսկու գնի պատմական ռեկորդը ոսկու համաշխարհային արդյունահանումը ևս ռեկորդ է սահմանել. ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում այն կազմել է 929 տոննա:

Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) տվյալներով՝ ոսկու ընդհանուր առաջարկն աճել է 4%-ով՝ հասնելով 1258 տոննայի, իսկ պահանջարկը նվազել է 6%-ով՝ կազմելով 929 տոննա:

ajax-loader